ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 23

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Հիմա ձեզ պատրաստ կլինեն օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում խանգարում էին: Ինտուիցիան կհուշի, թե որքանով կարելի է վստահել նման համախոհներին: Մարդը, որը ձեզ վերջերս նեղացրել էր, կփորձի քավել իր մեղքը: Հին տարաձայնությունները կմոռացվեն, չնայած՝ ոչ միանգամից:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ տնային գործերի վրա: Այդ հատվածը հարմար է օգտակար գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հավանական են անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ: Դուք հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ պետք է իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Պետք է նկատել, որ այդ ամենը բարդ չի լինի: Ինտուիցիան սուր կլինի և հաճախ նպատակին տանող ճիշտ ուղի կհուշի:

Բայց հոգսեր էլ շատ կլինեն: Հաճախ դրանք կապված կլինեն տնային իրադարձությունների, մտերիմների աճող պահանջմունքների հետ: Չի բացառվում՝ պետք լինի լուծել անսպասելի առաջ եկած կենցաղային խնդիրները: Դա հաճախ ծախսեր կպահանջի: Ձեզ կհաջողվի ծախսել հենց այնքան, որքան անհրաժեշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող է: Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, ինչպես նաև բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի իրերի խորքը թափանցել, հասկանալ այն, ինչ անհասանելի է ուրիշներին: Շրջապատողները միշտ չեն կիսի ձեր տեսակետը, բայց մեծ մասամբ կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, բայց լավ հանգստանալու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը և ուրախացնել: Դուք դրական հույզեր կստանաք, որոնք երկար ժամանակ կբավականացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաջող ու հետաքրքիր կլինի: Անհանգստանալու կարիք չկա, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն դուք հաջող գնումներ կանեք, իրեր ձեռք կբերեք, որոնք կուրախացնեն ձեր մտերիմներին:

Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Կկարողանաք զրուցել մեկի հետ, որին վաղուց կարոտում էիք: Շատ Խեցգետինների լավ նորություններ են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաշալի խորհուրդներ կստանան և շուտով կհետևեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կկարողանաք անհապաղ կյանքի կոչել, մյուսների իրագործումը ստիպված եք լինելու երկար ժամանակով հետաձգել, բայց բոլոր դեպքերում չեք բողոքի: Հուսալի համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Սկզբում միասին կզբաղվեք ընդհանուր գործերով, հետո կընկերանաք:

Վատը չի լինի նաև օրվա երկրորդ կեսը, բայց այն ավելի հարմար է հանգստի, քան բարդ գործերի համար: Կոգեշնչեն ստեղծագործ զբաղմունքները, որոնցում կարող եք առանց մեծ ջանքերի հաջողության հասնել: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք առաջիկա օրերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործերում, բայց պետք չէ չարաշահել նրանց աջակցությունը: Աշխատեք ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն չվերցնել, հատկապես եթե խոսքը համատեղ նախագծերի մասին լինի: Ցավոք, վտանգ կա, որ ստիպված եք լինելու պատասխան տալ ուրիշների սխալների համար:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը թեթև ու ոգեշնչող կլինի: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Այդ հատվածում դուք օգնականներ ու համախոհներ կգտնեք: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Կկարողանաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի, համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր բանի մասին լինի: Ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար մի փոքր ժամանակ է պետք: Միայն դրանից հետո կկարողանաք ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք ստանձնել բարդ ու խճճված գործերը՝ առանց կասկածելու հաջողությանը: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ նրանք հրաշալի խորհուրդներ տան:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Լուծում պահանջող նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ դա ջանքեր կպահանջի: Կարևոր կլինի մտածածից չհրաժարվելը, նույնիսկ եթե թվա, թե պայմաններն անբարենպաստ են: Մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ձեզ համար միշտ պարզ չի լինի, թե ինչ կա ուրիշների հոգում, երբեմն դուք սխալ կգնահատեք ուրիշների արարքներն ու խոսքերը: Օրվա կեսին ամեն ինչ կպարզվի, բայց մինչ այդ պիտի որոշ տհաճ պահեր ապրեք: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և շուրջը բոլորին ուրախացնելու ձևը:

Ավելի ուշ մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար հարմար շրջան կգա: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից և ոչինչ աչքաթող չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց անհանգստանալու կարիք չկա: Ձեր գաղափարները լավը կլինեն, նախաձեռնությունները՝ հաջող, իսկ համախոհներ՝ հուսալի: Դուք արագ կհասնեք դրված նպատակներին, գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Բացի այդ, շատ Այծեղջյուրներ այսօր կսովորեն այն, ինչը շուտով օգտակար կլինի:

Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Դուք կհասկանաք՝ որտեղ եք ձեզ ճիշտ պահել, իսկ որտեղ կարելի էր այլ կերպ վարվել: Դա կօգնի խուսափել ապագայի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, եթե դուք շրջապատողների հանդեպ ուշադիր լինեք: Աշխատեք լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ձեզանից մեծ փորձ ունեն, ուշադրություն դարձրեք լավ խորհուրդներին կամ խելամիտ նկատողություններին: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որից ձեր կարիերայում նոր շրջափուլ կսկսվի:

Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ կբերի: Դրանց պատճառով պետք է փոխեք ծրագրերը, և դա ձեզ կուրախացնի: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք ամեն գնով օգտվել: Շատ Ջրհոսներ հնարամիտ կլինեն և կհասնեն նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Անհանգստանալու կարիք չկա, դուք կկարողանաք հասնել դրված նպատակներին: Հաճախ դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, անմիջապես կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:

Ժամանակը զուր մի վատնեք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, իսկ երեկոյան անհրաժեշտ արդյունքների հասնելը կբարդանա: Բացի այդ, կմեծանա տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը: Լարված պահերից խուսափելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի ձեզ շատ նրբանկատ պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular