ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ,  31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ,  28 ամյա Թաթուլ Մ.-ն:

Վերջիններս կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել է: 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին,  որտեղ  նրանցից մեկը  խոստովանել է,  թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: 

Աղբյուրի վիճաբանությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել են գետը և այսօր Երևանյան լճում հայտնաբերվել է այն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Օպերատիվորեն ժամանել ր ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի և ջրասուզակ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը և Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և  տեղում աշխատում էր դատական բժիշկը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular