ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան վախենում է Ջո Բայդենից լսել խոսքեր Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

actualnews.org-ը գրում է, որ թուրք լրագրող Բարչին Յինանչը նշել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը և Սենատը մարտի 5-ին նամակ են ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որտեղ Ջո Բայդենին խնդրում են պարզաբանել, որ արտասահմանյան անվտանգության ծառայությունները իրավունք չունեն անձեռնմխելիություն վայելել: Այդ կարծիքը հնչել է կապված չորս տարի առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վաշինգտոնում շարունակվող հետաքննության հետ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները փորձել են արգելափակել խաղաղ ցուցարարներին, որոնց թվում են եղել նաև ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Արդյունքում, միջադեպը վատթարացրել է հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև:

Ընտրական մրցավազքի ժամանակ Ջո Բայդենը խոստացել է ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, իսկ Անկարան «վախով» ակնկալում է կոնկրետ որոշման ապրիլի 24-ին: Թուրքիան ներկայումս այլևս չի կարող հույս դնել իր «աշխարհառազմավարական նշանակության» վրա: Լրագրողը գրում է, որ կա մի կարևոր պահ, որը կարող է ազդել այդ ամենի վրա․ Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա կարող է խանգարել Ջո Բայդենին կատարել իր նախընտրական խոստումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այստեղ խոսք է գնում Հայաստանի և Թուրքիայի միջև կուլիսային հնարավոր դիվանագիտության մասին, որը ուղղված է երկու երկրների հարաբերությունները կարգավորելուն: Այնուամենայնիվ մինչև ապրիլի 24-ը իրավիճակի բարելավման մասին ակնհայտ քայլեր չեն ակնկալվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular