Վանդալիզմ Երևանում. Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոմիտասի անվան պանթեոնից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մարտի 20-ին տեղեկություն ենք ստացել, որ մարտի 17-ից, ժամը 10։00–ից կիսանդրին չկա»,– նշեցին ոստիկանությունից։
Թե ովքեր են գողացել կիսանդրին, կպարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները, այժմ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք` բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում։ Նա նաև հասարակական ակտիվ գործիչ է եղել։ Կուրղինյանի անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Մահացել է 1927 թվականի նոյեմբերի 24–ին։