ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կործանիչներ առանց հրթիռների․ ինչու՞ են հայկական Су-30 СМ-երը պատերազմը դիմավորել «մերկ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
aif.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «կպել» է ռուսական զենքին: Նա ասել է, որ 4 ժամանակակից Су-30 СМ կործանիչները, որոնք ձեռք են բերվել մեկ տարի առաջ գործնականում եղել են ոչ մարտական: Արդյո՞ք դա այդպես է։ Նրա այն նախկին հայտարարությունը, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները պայթում են «ընդամենը 10%-ով» ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետին դժվար է համարել ռազմատեխնիկական տեղեկատվության հուսալի աղբյուր: Այնուամենայնիվ, այս դեպքում երևում է, որ նա ճիշտ է: Բայց Փաշինյանը կարող է միայն իրեն մեղադրել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ ժամանակակից կործանիչները ոչ մի կերպ չեն կարողացել օգնել հետևակին:
 
«Անկախ Հայաստանը երբեք կործանիչ ինքնաթիռներ չի ունեցել, - aif.ru-ին ասել է ռազմական փորձագետ Միխայիլ Բարաբանովը, - այսինքն չի եղել ժամանակակից ավիացիոն այնպիսի զինամթերք, ինչպիսիք են «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի կառավարվող հրթիռները: Այսինքն հայկական Су-30 СМ-ները ունակ են եղել նետել ազատ անկման ռումբեր և օդային պարեկություն իրականացնել պատերազմի տարիներին, բայց դա նման է մանրադիտակով մեխ մեխելուն: Բանն այն է, որ կործանիչների հետ զինամթերք չի գնվել, քանի որ դրա գնումը բավականին մեծ ծախսեր է պահանջում, որը համեմատելի է կործանիչի արժեքի հետ: Այսինքն սպառազինության գնումը հետաձգվել է ավելի լավ ժամանակների համար, որոնք դեռ չեն եկել»:
 
Ի դեպ, այդ առանց հրթիռների կործանիչները գնվել են Փաշինյանի օրոք: Կործանիչներին նա անձամբ է դիմավորել Էրեբունի օդանավակայանում, և չափազանց հպարտ է եղել այդ ձեռքբերմամբ: Երկրի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ժամանակին նախազգուշացրել է, որ առանց հրթիռների կործանիչները քիչ օգտակար կլինեն: Ճիշտ է, չգիտես ինչու նա ասել է, որ Су-30 СМ-ի համար հրթիռների արտահանումն արգելված է Ռուսաստանի օրենսդրությամբ, ինչը ճիշտ չէ: Մեկ տասնյակ երկրներ են շահագործում են այդ ինքնաթիռները, ներառյալ Հնդկաստանը, Չինաստանը, Անգոլան, Բելառուսը և Մալայզիան և նրանցից ոչ ոք չի բողոքել հրթիռների բացակայությունից:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular