ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ավելի ազնիվ կլիներ, որ վերցնեիր քո կառավարական ջոկատը, գնայիք առաջին գիծ. զոհվածի ծնողը՝ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մի նոր շեդեվր լսեցի, ինքը՝ գերագույն գլխավոր մանիպուլյատորը,  4 ու կես ամիս երկար մտածելուց հետո որոշել ա մի մեծ զոհաբերություն անի,  պարտությունը վերցնի իր վրա, որ մենք մեզ պարտված չզգանք:  Իսկ ես իրեն ասում եմ. որ շատ ավելի արդարացի և ազնիվ կլիներ , քանի որ հենց դու էիր հայտարարել ԱԺ -ում , որ պատրաստ ես զոհվելու, որ վերցնեիր քո 30 հոգանոց կառավարական ջոկատը, ներառյալ  ԲՏ, ՊՆ, ԿԳՍՄ-ի, վիրուսոլոգ նախարարին, կոկորդիլոս թռցնող մարզպետին, մի հատ բեղավոր անդոն կա դրան, Ալենին, էն ԲԴԽ նախագահի վրա ԱԺ -ում  գողական ժարգոնով հոխորտացող երեսփոխանին , Մանվել Գրիգորյանի կադրերը մոնտաժող Արենին, մի հատ նոր աստղ "սահմանադրագետ" կա Վահագն անունով, որ համ քվեաթերթիկներն ա հաշվում, համ էլ ձեռքի հետ սահմանադրություն ա գրում, մի խոսքով ամենախիզախներին, այնուհետև ինքդ քեզ ընտրեիր ջոկատի հրամանատար,  ինքնաներդաշնակվեիք, այնուհետև մտնեիք Սորոսի գրասենյակ օրհնություն ստանայիք ու գնայիք առաջին գիծ տղերքի կողքին կանգնեիք, Սարդարապատի վերջին կռիվը տալու, դուխ տայիք իրենց, պաշտպանեիք իրենց թուրքական ԱԹՍ-ների հարվածներից:

Թեկուզև զոհվեիք, ինչու ոչ, թե՞ վախենում էիք ձեզ փոխարինող չգտնվեր, թե կարծում էիք ձեր կյանքերը ավելի թանկ են քան մեր երեխաներինը կամ որ սուգը միայն մեր տներում պիտի գա։ Իսկ հիմա եկել ու գնդակահարությունից ե՞ս խոսում: Նման բանի պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը:  Այնպես որ, սեփական պաշտոնի ու աթոռի համար մի ողջ սերունդ, հազարավոր մատաղ կյանքեր զոհաբերած անձը պետք ա ստանա ու կրի իր արժանի պատիժը, և գնդակահարությունը այստեղ ամենամեղմն ու երանելին  կարելի է համարել հանցագործի համար: Արցախի մեծ մասի կորստի մասին էլ չեմ ասում, որովհետև դա գոնե տեսականորեն կարելի է վերադարձնել,զուտ տեխնիկայի հարց է։ Այդուհանդերձ, հուսով եմ գոնե մի անգամ կկատարես քո իսկ ասած խոսքը, և մենք, ընտրությունների անցկացման դեպքում, հունիսի 21-ին ականատես կլինենք գերագույն  հրամանատարի հրապարակային խոսքի ի կատար ածման այն է՝  գնդակահարության հրապարակի պատի տակ, քանի որ կեսից քիչ ձայն հավաքելը, ամենաընտիր կեղծարարության դեպքում անգամ, քեզ համար ապահովված է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular