ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի  Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման տեսանյութը  վարչապետը  տեղադրել է Facebook-ի իր էջում։

«Արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը` Ռուսաստանի Դաշնությունը, այս պատերազմի ընթացքում կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա։ Բայց այստեղ մի նրբություն կա. պարզապես մենք երկար ժամանակ տարբեր միջոցներով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը ՌԴ–ն իրականում չունի։ Սա  շատ կարևոր նրբություն է», - ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով սպառազինության թեմային ՝ նա ասաց, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների:

«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա », - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղելլ, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրին, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular