ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ու իր խեղկատակը Ալիևից «խաղաղություն» են մուրում. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Նիկոլն ու իր խեղկատակը Ալիևից «խաղաղություն» են մուրում․ «ժողովրդի» որոշմամբ պատի տակ գնդակահարվելու ենթագիտակցական մղումը

Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը։ Ուսապարկերին իր հետևը, իսկ քաղաքացիական հագուստով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներին իր առջևը կանգնեցնելով՝ նա, ըստ էության, թուրքական շահն է առաջ մղում։ Այլ ձևակերպումներով ասում է նույնն, ինչ օրերս ասում էր իրեն կից խեղկատակը՝ Իլհամին ու Մեհրիբանին քծնելով։
Եթե մի կողմ դնենք էժանագին պոպուլիզմը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ըստ նրա՝ միայն Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելով է, որ կստանանք զարգանալու և լավ ապրելու հնարավորություն։ 
Փաստորեն ստացվում է, որ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը, բազմաթիվ վիրավորները, տասնյակ հազարավոր անտուն մնացածները, կորցրած Շուշին, Արցախի վերացած պետականությունը ոչ թե ազգային ողբերգություն է, այլ բարեբախտություն և զարգացման հնարավորություն։
Կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին Էրդողանի քայլը, ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակի կողմից ակտիվորեն առաջ է մղվելու թուրքական շահը (թուրքական շահը սպասարկելու են նաև այլ սուբյեկտներ, բայց դրանց հետո կանդրադառնամ)։
Մի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ակտիվորեն մասնակցելու են մեր ներքաղաքական գործընթացներին, ունենալու են քարոզիչներ, կուսակցություններ և դրանց ծափահարող հայկական լսարան։
Դատելով ամենից՝ ատելության, թույնի, ստի, կեղծիքի և գարշահոտության պակաս չի լինելու։ 
Հ․Գ․։ Ի դեպ, Նիկոլը երեկ հայտարարեց, թե որ ճանապարհով է ինքը հեռանալու։ Ասում էր, որ չի լսի իր երբեմնի առաջնորդին ու չի փախնի։ Նա իր հեռացման ամբոխահաճո տարբերակի մասին էր խոսում՝ իրականում ցույց տալով, որ կմեռնի, բայց իշխանությունը չի տա։
Նկատենք, որ ցանկացած հնչեցրած խոսք էներգետիկա ունի և գործի վերածվելու հատկություն։ Եթե մի բանը շատ ես ասում և ուզում (թեկուզև՝ երեսպաշտորեն), ապա այն իրականանում է։
Նիկոլը շատ է ուզում ժողովրդի որոշմամբ կանգնել պատի տակ։ Գնդակահարվելու համար։ Դո՛ւ ասացիր, դո՛ւ ուզեցիր․․․»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular