ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերդիկ համայնքի փողոցներից մեկն անվանակոչվեց Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանի անունով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահեն արմատներով Բերդիկից էր, նրա մարմինը հանգչում է գյուղի գերեզմանատանը։ 

Փողոցը Վահեի անունով կոչելու՝ համայնքապետի առաջարկը համայնքի ավագանին ընդունել է միաձայն։ Անվանակոչման հանդիսավոր արարողությանն այսօր՝ մարտի 20–ին,  համայնքապետ Իշխան Թարվերդյանը նշեց՝ այս կերպ իրենց երախտագիտությունն են հայտնում երիտասարդ կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդուն եւ հավերժացնում նրա հիշատակը։

«Վահե Կարապետյանի մեջ մեր կորցրած յուրաքանչյուր զոհն է  ու անհետ կորածը։ Պետք է յուրաքանչյուրս պարտավորված զգանք, մեր երեխաներին դաստիարակենք այն հոգեբանությամբ, որ երկիրն առավել է ամեն ինչից։ Մենք պարտավորվածություն ունենք շարունակելու իրենց գործը»,– ասաց Իշխան Թարվերդյանը։

2020թ.–ի 44–օրյա պատերազմին Բերդիկ համայնքից մասնակցել է 52 հոգի, որոնցից երկուսը զոհվել են։ Գյուղի մեկ այլ փողոց էլ կրում է 38–ամյա Սարգիս Շամամյանի անունը։

Վահեի մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքով ՝ փողոցը, որտեղ գտնվում է Վահեի հայրական տունը, նրա անունով կոչելու որոշումը իրենց համար անակնկալ է եղել, յուրահատուկ նվեր՝ Վահեի տարեդարձին. մարտի 18–ին Վահեն կդառնար 22 տարեկան։

«1999թ.–ի մարտի 18–ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետեւ առաջին անգամ մայր եմ դարձել,  ուրախացել, հպարտացել, որ տղա եմ ունեցել։ Ամեն տարի սպասում էի այդ օրվան, որովհետեւ Վահեիս ծնունդը միշտ եղել է յուրահատուկ։ Հպարտ եմ, որ ունեցել եմ նման զավակ, հպարտ եմ, որ իր մայրն եմ։ Ոչ մի մայր թող չզգա այն ցավը, որը ես եմ զգում»,– ասաց տիկին Անահիտը։

Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular