ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


...պետք է այդ կարծրատիպերին, ջոկող տղերքին ու հաբռգածներին արգելել շփվել լրատվամիջոցների հետ. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեսնելով, լսելով մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչների գործողությունները, հարցազրույցները, ակամա հիշում ես Լենինի խոսքերը, նրա <<Մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ>> հանրահայտ աշխատությունը…

Իշխանությունները կարծես փորձում են լավ քայլեր կատարել, կարծես ստացվում է ինչ-որ բան, հույսեր են առկայծում, ձևավորվում դրական հասարակական կարծիք և հանկարծ մի կաղապարված կուսակցական գործիչ, նախկին հաբռգած պաշտոնյա կամ ակամա <<քաղաքական գործիչ>> դարձած կյանքը հասկացող, ջոկող ախպերների բլթոցներից հետո ամեն ինչ <<փոզմիշ>> է լինում…Եվ երկու քայլ չէ, մի քանի տասնյակ մետր հետ են գնում, ավիրում, էժանացնում և գռեհկացնում ամեն ինչ…

Եթե պատգամավորը, կուսակցական, հասարակական, քաղաքական գործիչը կարողություն չունի շփվել լրատվամիջոցների հետ, չի հասկանում, ընկալում դրանց և սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը մերօրյա կյանքում, նրանց կարևորությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում, ապա պետք է այդ կարծրատիպերին, ջոկող տղերքին ու հաբռգածներին արգելել շփվել լրատվամիջոցների հետ և աջ ու ձախ սփռել իրենց <<մտքի գոհարները>>:

Ներկայումս՝ անկախ տարիքից, գրագետ, ճկուն, արագ կողմնորոշվող, իրավիճակը ճիշտ գնահատող, արդի տեխնիկական-լրատվական միջոցներից հասկացող քաղաքական, հասարակական, կուսակցական, պետական գործիչներ են պետք:

Պետք է ի վերջո հասկանալ, որ սոցիալական ցանցերն իրենց թերություններով հանդերձ, <<վետերոկի կուպե>>, նարդու բեսեդկա չեն…Մի <<փոքր>> այլ, կարևոր և լուրջ աշխարհ են իրենց հնարավորություններով և ունեցած դերով…Մի մոռացեք, որ այդ ցանցերի օգտատերերի թիվը կարծեմ միլիոնի է հասնում, որտեղ գրանցված է հիմնականում գրագետ, առաջադեմ, ընդվզող սեգմենտը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular