ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։ Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Նախարարը շնորհակալություն հայտնել «Սևան» ազգային պարկի՝ արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունության մեջ։

Նախարարը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում կկարողանան բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերն ու նախադրյալներ ստեղծելու՝ կարճ ժամկետներում մեկնարկելու նորերը։

Նախարարը նոր գործընկերոջն է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը․

Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փաթեթ,

«Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրերի հանգամանալից ուսումնասիրություններ, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն,

Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ գործուն աշխատանքներ՝ ընդառաջ ամառային տուրիզմի սեզոնին,

5 նոր խոշոր ներդրումային ծրագրեր ու պայմանագրային փաթեթներ, որոնք արդեն առաջիկայում քննարկման են ներկայացվելու միջգերատեսչական հանձնաժողովին,

Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,

Ուսումնասիրել գործող օրենսդրությունը, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկի տարածքներում մասնավոր տնտեսվարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը պետք է լինեն բացառապես օրենքի եւ իրավակարգավորումների շրջանակում,

Գույքագրել առաջնահերթության տարբեր կարեւորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները,

Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքեւ՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,

Առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում,

«Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական եւ կոմերցիոն բաղադրիչների խթանում։

Նախարար Պետրոսյանը ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվել է է ս/թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերներիս մտահոգությունները և հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումներն ու բացթողումները։

Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են նաև դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։

Հանդիպման ավարտին նախարարը ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության արդյունավետ պաշտպանության, պահպանության ու զարգացման շնորհակալ գործին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular