ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ․ Ռուբեն Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ, ովքեր պայքարել են Արցախի համար։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով  «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին։

«Տեսեք, եկել են ու առջին օրվանից ձերբակալել են կամ քրեական գործ են հարուցել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի, փառապանծ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ։ Անդրանիկ Քոչարյանն է պատմել Խաչատուրովի հերոսությունների մասին։ Մի հատ սորոսական ստահակ վեր է կենում ու ասում, թե պատերազմի ժամանակ Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Նիկոլ Փաշինյանի ու իր ոհմակի, սորոսականների ոճն է՝ վարկաբեկել մարդուն, հետո գնա՝ հերոսաբար դուրս արի այդ ամենի տակից։ Հարսնաքարի գործով հիշեք ովքեր էին դուրս եկել իմ դեմ․ Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Հրանուշ Խառատյան․․․ մյուս սորոսականները», ասել է Ռ․Հայրապետյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունն անմեղսունակ է, նրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Հայրապետյանն ասել է, որ ինքը մասամբ համամիտ է Ն․Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Սերժ Սարգսյանը, որ թաքնվի ոստիկանների հետեւում, մինչդեռ ինքն է այսօր մի քանի հարյուր ոստիկաններով շրջապատված մի քանի մետր անցնում։

«Նա պետք է ագռավի չափ կյանք ունենա, որ մի 10 տոկոսով մոտենա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մաշած կոշիկներին։ Ինքը ինչպես կարող է իրեն համեմատել այդ մարդկանց հետ։ Նա թաքնվում է այդքան ոստիկանի հետեւում, որովհետեւ վախենում է իր արած անօրինականությունների համար, այդքան մոր երեխայի գլուխ է կերել, 10-12 հազար երեխա է խեղանդամ դարձրել, դրա պատասխանն ո՞վ պետք է տա, այդպես ո՞նց

է ապրելու ինքը։ Ժողովուրդը խաբված է, մի սեք՝ ժողովրդի ընտրյալ, մի հատավացեք նրան, նա ասում է՝ ինքը Քրիստոս է, Հռոմի պապն է․․․ Ինքն իրավունք ունի օրենքից խոսե՞լ, որ ինքը կարող է արդար ընտրություն անցկացնե՞լ։ Տուշոնկայի պատմություն մոնտաժեցին, հերոս տղու գլուխը կերան, դրա պատասխանը կարծում են  չեն տալո՞ւ։ Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ։ Եթե գնա ոտքերն ընկնի, Սերժ Սարգսյանը բարի մարդ է, հնարավոր է՝ ների։ Ե՛ս եմ պատժելու նրան նախագահի մասին այդպես դուրս տալու համար», նշել է Ռ․Հայրապետյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular