ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան արդեն հասցրել է ողջունել ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի հայտարարությունը. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Երբ Թուրքիան հայտարարեց, որ դատապարտում է Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը՝ նկատի ունենալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, չէի շտապում մեկնաբանել։

Դրանից հետո Թուրքիան արդեն հասցրել է ողջունել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Դեռ չեմ խոսում Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հայտարարությունները, որոնք Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են ամենատարբեր առիթներով։

Այս հայտարարություններն առաջին հերթին փորձում եմ դիտարկել Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվ մուտք գործելու և «հարմար» տեղավորվելու շրջանակներում և հասկանալի է, որ առաջիկայում ևս Հայաստանի և Հայաստանի շուրջ ընթացող իրավիճակների վերաբերյալ դեռ առիթներ կունենանք լսելու Թուրքիայի արձագանքը։

Բայց խնդիրն այլ բանում է։ Երբ Թուրքիան դատապարտեց Հայաստանում ռազմական «հեղաշրջման փորձը», հիմնական քննարկումներն ու վերլուծությունները ընթանում էին նրա՝ Փաշինյանին փոխանցվող քաղաքական աջակցության շրջանակներում։

Նույն տրամաբանության մեջ էր քննարկումը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ թուրքական արձագանքի ժամանակ։

Այստեղ այդքան մտահոգիչ չէ Թուրքիայի հայտարարությունները, որքան այն, որ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում թուրքական միջամտություններին։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են։

Կարող ե՞նք ենթադրել, որ դա բխում է իրենց շահերից և այս տեսանկյունից նրանց համար միևնույն է, թե ով է քաղաքական աջակցություն ապահովում։

Կարող ե՞նք արդյոք բացառել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Թուրքիայի իշխանությունների ընդհանուր շահերի շրջանակներում որևէ կարգի համագործակցությունը։

Ամեն դեպքում, երկու հարցադրման պատասխանն է ձևակերպելիս բացառել չենք կարող, ավելին՝ մանրամասն վերլուծությունները ավելի շատ կհաստատեն, քան կբացառեն։

Եվ վերջապես, ինչո՞ւ են իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաներ խիստ ագրեսիվ դառնում, երբ նրանց նկատմամբ քննադատություն է հնչում երկրի ներսում և այդքան սիրալիր են, երբ Հայաստանի կամ կոնկրետ իրենց իշխանության մասին մեկնաբանություններ հնչեցնում են Թուրքիայից կամ Ադրբեջանից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular