ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետները պատմական զուգահեռներ են անցկացրել հայկական ցեղասպանության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
nazaccent.ru-ն գրում է, որ Ռուսաստանում տեղի է ունենում զանգվածային տեղեկատվական աշխատանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստերի կեղծման վերաբերյալ: Այդ մասին մարտի 15-ին Մոսկվայում կայացած «Ցեղասպանությունն ու Առաջին աշխարհամարտը. միջազգային պայմանագրերը. Պատմական զուգահեռներ» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նրա դիրքորոշումն աջակցել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը բացասաբար է գնահատել փորձագետների, մասնավորապես քաղաքական և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոյի ելույթները, և նրան անվանել է Թուրքիայի շահերի լոբբիստ։ Ըստ Զատուլինի` «ինքը Դոն կազակ է, և Ռուսաստանի և Թուրքիայի միջև 13 պատերազմից հետո կարիք չունի բացատրել, թե ով է թշնամի, և ով ընկեր, և ինքը գիտի, որ ցեղասպանությունը ճանաչվել է շատ երկրների կողմից, բայց չի ճանաչվել Թուրքիայի կողմից»:
 
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո պատմական և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, միջազգային պայմանագրերի ստորագրման քաղաքական, իրավական, բարոյական, հոգեբանական և պատմական հիմքերը, որոնք ազդել են միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման վրա:
 
Պատմական հեռանկարների հիմնադրամի ղեկավար Նատալիա Նարոչնիցկայան հիշեցրել է, որ հարյուր տարին մեկ անգամ Թուրքիան փորձում է ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքը.
 
«Բոլշևիկները Թուրքիային են տվել Ռուսական կայսրության տարածքի մի մասը, և ներկայումս մենք քաղում ենք 20-րդ դարի սկզբի բոլշևիկյան քաղաքականության պտուղները»:
 
Ըստ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` հարյուր տարի առաջ ստորագրվել են համաձայնագրեր, որոնք սահմանել են սահմանները Անդրկովկասի տարածաշրջանում.
 
«Ցավոք, այդ ժամանակ Հայաստանը կորցրել է իր տարածքի 30% -ը, այդ թվում նաև ամենակարևոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող Արարատ լեռը: Ներկայիս համաժողովը տեղի է ունենում տարածաշրջանային բարդ, երբեմն դրամատիկ իրադարձությունների ֆոնին. կարծես վերապրում ենք մեկ դար առաջ եղածը, և սահմանների ու հայապահպանության խնդիրները կրկին արդիական են»:
 
Նշենք, որ Մոսկվայի պայմանագրի ստորագրման հարյուրամյակին նվիրված այդ խորհրդաժողովը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular