ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են առողջ լինելու հիմնական ցուցիչները. արժեքավոր խորհուրդներ COVID-ի դարաշրջանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունը, այնուամենայնիվ գոյություն ունի օրգան համակարգերի միջինացված առողջապահական ցուցանիշ: Այս հարցի շուրջ զրուցել ենք բժիշկ-թերապևտ Կարինե Ստեփանյանի հետ։ Մասնագետը ներկայացրել է ամենակարևոր պարամետրերը, որոնք պետք է հսկողության տակ պահել։

Անտրոպոմետրիկ ցուցանիշներ

Քաշ/ Հասակ։ Կա մի հասկացություն՝ մարմնի զանգվածի ինդեքս։ Այն հաշվարկվում է քաշը (կիլոգրամներով) բաժանելով հասակին (մետրերով)։ Այսինքն, մարմնի զանգվածի ինդեքսի բանաձևն է՝ քաշը (կգ) / հասակը (մ2): Պատասխանը պետք է տատանվի 18,5-ից մինչև 24,9:

Դա նորմալ քաշ է, որի դեպքում բոլոր օրգան համակարգերն առանց լարվածության են աշխատում։ Եթե ցուցանիշն ավելի ցածր է, ապա դա տագնապալի ազդանշան է։

Եթե պատասխանը գերազանցում է 25-ը, ապա մարդն ավելորդ քաշի ունի, իսկ 30-ը և ավելին արդեն գիրություն է: Ավելորդ քաշն օրգանների համար «արտաժամյա» աշխատանք է, որը հանգեցնում է դրանց ավելի արագ մաշվելուն։ Ճարպակալումը վկայում է նաև առողջական խնդիրների մասին։

Կանանց գոտկատեղի ծավալը չպետք է գերազանցի 88 սանտիմետրը, իսկ տղամարդկանցը՝ 102 սմ։ Ավելի բարձր թվերը խոսում են որովայնի շրջանում ճարպակալման մասին:

Ֆիզիկական ցուցանիշներ

Արյան ճնշումը։ Նորմը 120-80-ն է: 140-90 ցուցանիշն արդեն վկայում է հիպերտոնիայի մասին, իսկ եթե այն շատ ավելի ցածր է, մարդը տառապում է հիպոթոնիայից։

Սրտի ռիթմ։ Չափահաս մարդու սրտի կծկումների միջին հաճախականությունը մեկ րոպեում 55-ից 90 հարված է` կախված սեռից, տարիքից և այլն: Ավելի քան 90 հարվածը հաճախասրտություն է (տախիկարդիա) ։ 55 -ից պակասը՝ բրադիկարդիա:

Տախիկարդիան կարող է առաջանալ ջրազրկման, բարձր ջերմաստիճանի, որոշ հիվանդությունների դեպքում: Բրադիկարդիան կարող է առաջանալ օրգանիզմում ավելորդ քանակությամբ թունավոր նյութերի պատճառով։

Շնչառական հաճախականությունը մեկ րոպեում։ Մեծահասակների մոտ այն կազմում է մոտավորապես 16: Այս թվերի փոփոխությունը նախազգուշացնում է այս կամ այն խնդրի մասին

Հատկապես հիմա, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է շատ ուշադիր լինել այս պարամետրերին, քանի որ հաճախակի դարձած շնչառությունը, օրինակ, կարող է վկայել թթվածնի պակասի՝ թթվածնաքաղցի (հիպոքսիա) մասին:

Մարմնի ջերմաստիճանը։ Չնայած ընդունված 36.6 աստիճանին, նորմը կարող է տատանվել 35.5-37.4℃ տիրույթում:

Պուլսօքսիմետրիան թթվածնով արյան հագեցվածության աստիճանի որոշման մեթոդ է: Այս ցուցանիշը նույնպես հատուկ նշանակություն ունի COVID-19-ի ժամանակներում։

Նորմ է համարվում 95-99 %-ը։ Եթե թվերը ավելի ցածր են, ապա կա շնչառական անբավարարություն։ Օրինակ` 94-90-ը պետք է անհանգստանալու առիթ տա։ Իսկ 90-ից ցածր թիվը ահազանգում է շտապ բուժման անհրաժեշտության մասին։

Կենսաքիմիական ցուցանիշներ

Սրանք այն ցուցանիշներն են, որոնք հնարավոր չէ ստուգել տանը, ի տարբերություն վերը նկարագրվածների (բացի գլյուկոզայից): Դրանց չափը կարելի է որոշել միայն բժշկական հաստատություններում անալիզներ հանձնելով։

Գլյուկոզա։ Նորմը 3,5-5,5 մմոլ/լ է: Եթե ցուցանիշը բարձր է նորմայից, ապա շաքարախտի զարգացման վտանգ կա:

Հեմոգլոբին։ Կանանց համար նորմը 120-140 գ/լ է, տղամարդկանց համար՝ 140-160 գ/լ: Անբավարար ցուցանիշների դեպքում զարգանում է սակավարյունություն, թթվածնի պակաս:

Եթե հեմոգլոբինը ցածր է, ապա հևոց է առաջանում, ավելանում է սրտի կծկումների քանակը։

Լեյկոցիտներ։ Հենց լեյկոցիտներն են պաշտպանում մեր օրգանիզմը վիրուսներից ու մանրէներից։ Նորմը 4-9000 մմ 3 է:

Բիլլիռուբին։ Սա վերամշակված (մահացած) էրիթրոցիտների քանակով արյան թունավորության ցուցանիշն է։ Ամեն օր օրգանիզմում բջիջները ծնվում ու մահանում են: Դա թույլ է տալիս հասկանալ մարմնի ինքնամաքրման կարողությունը։ Նորման 21 մկմոլ/լ է։

Մեզ։ Առողջ մարդու մեզը բաց ծղոտե գույն ունի, առանց հստակ հոտի: Եթե մեզն ավելի մուգ է, պետք է ավելի շատ ջուր խմել։

рН։ Արյան մեջ հիմնա-թթվային հավասարակշռությունը կենսական նշանակություն ունի։ Դրա նորման չափվում է 7,35 – 7,45 ph սանդղակով:

Խոլեստերին։ Դրա նորմը 5,2 մմոլ/լ է: Եթե այդ ցուցանիշը բարձր է, ուրեմն անհանգստության տեղիք կա:

Վերջում բժիշկը հիշեցրել է, որ մեծահասակների համար օրական քնի տևողությունը պետք է լինի առնվազն յոթ ժամ: Այդ ընթացքում օրգանիզմը հասցնում է լիովին հանգստանալ և վերականգնել ուժերը։ Կարինե Ստեփանյանը կոչ արեց չքնել և չարթնանալ գաջեթների հետ, որոնք կարող են վատ ազդել քնի որակի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular