ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց պղնձաձուլարանի վերագործարկման՝ անհնար է ապրելը. նախկին աշխատակիցներն օրվա հացի խնդիր ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդու պղնձաձուլականի մոտ 200 աշխատակից 2020 թվականի մարտ ամսից սկսած սպասում է մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:

2020թ. մայիսի կեսին նրանց խոստացել էին երեք ամսվա ընթացքում մարել բոլոր պարտքերը, սակայն, երբ գնացել էին սնանկության գործով կառավարչի հետ խոսելու՝ ցնցող պատասխան էին ստացել.

«Ասաց՝ հայոց այբուբենում ունենք «և», «օ», «ֆ» տառերը, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Հիմա իրենք ասացին՝ նոր «Ա» տառի մոտ են: Դե, մի 36 տարուց երևի հասնեն «Ֆ»-ին: Այնպես էլ սիրուն նստել, բացատրում է, թե «Ա» տառից սկսում ենք, դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:

Սակայն, պարզվում է, նրանք իրոք այբուբենի տառերն արտաբերելով են շարժվում, քանի որ գործում որևէ դրական տեղաշարժ դեռևս չկա, իսկ մարդիկ ունեն բազում սոցիալական խնդիրներ, չկան այլ աշխատատեղեր:

«2020 թվականի հունվարի 10-ից վերջնահաշվարկ են արել, բայց 150-200 աշխատակցի ոչ վերջնահաշվարկն են տվել, ոչ էլ մեկ ամսվա աշխատավարձը։ Մենակ ասում են՝ լավ կլինի: Դեռ դատն ընթանում է, երկու անգամ նամակ ենք ստացել, որտեղ գրված է, որ  դեռևս դատական գործընթաց է գնում, պետք է սպասենք: Աշխատավարձի 2/3-ն ենք շարունակում ստանալ, այսինքն՝ 68.000 դրամ: Ինչպես գիտեք, պղնձաձուլարանի նախկին աշխատողներից մի քանիսը «Թեղուտում» են աշխատում, իսկ ովքեր էլ աշխատելու տեղ չունեն՝ այս 68.000 դրամի հույսին են, այն էլ այդ գումարով կոմունալները վճարում ես, ու վերջ: Չգիտես՝ ուր գնաս, ինչ անես, որ օրվա հացի փող աշխատես: Շուտով մոշն ու հոնը կհասնեն, կքաղենք, կվաճառենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու, ուրիշ բան չկա: Սակայն առանց պղնձաձուլարանի վերագործարկման՝ չի լինելու, անհնար է ապրելը: Նախկին տնօրենն առողջացման ծրագիր է ներկայացրել, չգիտենք, թե ինչ է լինելու: Չպետք է մոռանալ, որ Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներից Ռոմանը:

Հիշեցնենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա։

Հավելենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular