ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածը հարմար է և՛ գործնական բանակցությունների, և՛ համագործակցության, և՛ ինքնուրույն գործողությունների համար: Հնարավորություն կունենաք իրագործել ամենահամարձակ ծրագրերը, այն, ինչ վաղուց եք մտածել: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ կարող եք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի և ավելի հարմար է հանգստի համար: Օգտակար կլինի թեկուզ կարճ ժամանակով պայմանները փոխելը, հետաքրքիր վայրում լինելն ու պարզապես նոր երթուղով զբոսնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք շատ արագ կսովորեք, իսկ շրջապատողները հաճույքով ամեն հարցում կօգնեն: Որոշ Ցուլեր գործնական առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ:

Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում և հարմար է սիրելի մարդու հետ հանդիպելու համար: Դուք շատ բաների մասին կխոսեք, որոշումներ կընդունեք, որոնք երկուսիդ համար էլ կարևոր կլինեն: Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, իրադարձությունները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգստության կարիք չկա: Աստղերը ձեր կողմից են, նրանց աջակցությունը կյանքի բոլոր բնագավառներում նկատելի կլինի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը, ավարտել վաղուց սկսած գործերը: Այդ ամենը համառություն կպահանջի: Ամեն անգամ չի հաջողվի արագ հասնել նպատակին. կարևոր կլինի չնահանջելը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք աննշան, բայց ժամանակին կլինեն: Հարմար ժամանակ է գնումների համար, այդ թվում՝ սպոնտան գնումների: Ձեր շատ ձեռքբերումներ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև օր է: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Շրջապատողներին դուր կգա, որ ամեն ինչին ստեղծագործաբար եք մոտենում: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Աշխատանքը սովորականից շատ ժամանակ կպահանջի, բայց ծրագրված զվարճանքներից հրաժարվելու կարիք էլ չի լինի: Հավանական է համագործակցության սկիզբ, որը դրական հույզեր կպարգևի:

Կուրախացնեն հեռվից լուրերը կամ հանդիպումները մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու չեք հոգնի: Նույնիսկ եթե գործեր սովորականից շատ ունենաք, արագ ամեն ինչից գլուխ կհանեք և հոգնածություն եք զգա: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն և չեք կորցնի ձեր շանսը: Որոշ Առյուծներ կկարողանան հանդիպել հին ծանոթներին, որոնց կարոտել էին, վերականգնել գործնական կապերը:

Կհաջողվի գլուխ հանել տնային խնդիրներից, լուծել մտերիմներին անհանգստացնող հարցերը: Հնարավոր են դրամական մուտքեր: Օրը հարմար է խոշոր գնումներ ծրագրելու, մի քանի տարբերակ ուսումնասիրելու և համեմատելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է գործնական հանդիպումների, աշխատանքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեր գիտելիքները, հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ շուտով շատ գրավիչ առաջարկներ ստանաք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանց կես խոսքից կհասկանաք: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում, դրանց կփոխարինեն ընդհանուր ծրագրերը, որոնց քննարկումն անգամ բազում դրական հույզեր կպարգևի: Շուտով մտածած ամեն ինչ կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ և արդյունավետ կլինի: Այդ ժամանակահատվածը հարմար է բարդ ու կարևոր գործերի համար: Դուք դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, քան սպասում էիք: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, ընդ որում՝ նրանք դա հաճախ լրիվ անշահախնդիր կանեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Գործերում ձգձգումներ կառաջանան, կհիասթափեցնեն մարդիկ, որոնց հետ պայմանավորվել եք համագործակցության մասին: Երեկոն հարմար է հանգստի համար: Դուք կվերականգնեք ուժերը, որից հետո կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք իրերին մյուս մարդկանց նման չեք նայի, ուշադրություն կդարձնեք նրան, ինչը շրջապատողները չեն նկատել: Կարող եք անմիջապես անցնել մտածածն իրագործելուն, չարժե ժամանակը զուր վատնել: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը: Օրը հարմար է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները: Ձեր ջանքերի շնորհիվ կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը դժվարություններից, լարված պահերից զուրկ չի լինի: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք: Չեն բացառվում չծրագրված ծախսերը, որոնք հաճախ զուր կլինեն: Կարևոր կլինի հույզերին չտրվելը: Պահպանեք ինքնատիրապետումն ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կհասկանաք, որ կարող եք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել ու չեք սխալվի: Հարմար ժամանակ է նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կլինի: Լավ է կարևոր գործերը չհետաձգեք, հատկապես եթե խոսքը ձեզ հետաքրքրող բանի մասին է: Ինչքան շուտ ստանձնեք բարդ խնդիրները, այնքան հեշտ գլուխ կհանեք դրանցից: Ժամանակի ընթացքում գործնական ոլորտի վրա դրական միտումների ազդեցությունը կնվազի:

Իսկ ահա անձնական հարաբերություններում ամեն ինչ նախկինի նման կմնա: Դուք մեծ հաճույք կստանաք մտերիմների հետ շփումներից: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Ձեր շնորհիվ բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ ու հանգիստ օր է: Այն հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, ինչպես նաև կենտրոնացվածություն պահանջող այլ զբաղմունքների համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ժամանակին կնկատեք, թե ինչ կարելի է ուղղել և բարելավել: Ամեն անգամ չի հաջողվի գործերին ստեղծագործաբար մոտենալ: Բայց եթե դուք սեփական գաղափարների պակաս զգաք, ոտքի վրա կյուրացնեք ուրիշի գաղափարները:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ: Նրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնցից շատ բան կսովորեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու կոնֆլիկտների առիթներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Հարմար ժամանակ է և՛ ինքնուրույն գործունեության, և՛ համատեղ նախագծերին մասնակցության համար: Դուք շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք, ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ապագայի մասին մտորելու և զրուցելու, մտերիմների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վաղուց էիք վիճել: Հարմար ժամանակ է, որպեսզի հանգիստ զրուցեք այն բանի մասին, ինչի շուրջ նախկինում տարաձայնություններ էին առաջացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular