ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ տեսել Օնիկ Գասպարյանին. կատարում եմ ԺՊ-ի պարտականությունները. Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետ լինել-չլինելու հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Մինչև այսօր տարբեր մեկնաբանություններ կան նրա ազատման հետ կապված։ Թեմային անդրադառնալով` Hraparak.am-ը նշում է. ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի։

Մինչդեռ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դատարանում Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ իր վստահորդն արդեն երկու օր է՝ գնում է աշխատանքի․ «Երեկ էլ, այսօր էլ Օնիկ Գասպարյանը գնացել է աշխատանքի, իսկ ԺՊ-ն աշխատում է մինչեւ Գենշտաբի պետի բացակայությունը։ Եթե կա Գլխավոր շտաբի պետ, ԺՊ այլեւս չկա։ Ստեփան Գալստյանն իհարկե ԺՊ չէ, ԺՊ լինում են այն  դեպքում, երբ չկա ղեկավարը։ Ո՞նց է՝ նախարարը չկա, տեղակալը ԺՊ է լինում, որ պահից նախարարը եկավ՝ ԺՊ էլ չկա»։

Հակասությունն այստեղ է՝ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը կայքին հայտնում է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները. «Գիտեք ինչ կա, ճիշտ կլինի մի խառնեք սեւը սպիտակի, սպիտակը սեւի հետ, հանգիստ թողեք ծառայենք, մենք ուրիշ խնդիրներ ունենք։ Ես իմ պարտականությունները կատարում եմ, հրաման տեսե՞լ եք, որ ինձ հանել են, որ չեք տեսել, հանգիստ մնացեք։ Ես ասում եմ՝ կատարում եմ իմ պարտականությունները ԺՊ-ի»։

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը երբ գալիս է աշխատանքի ինչո՞վ է զբավում է, գեներալ-լեյտենանտը պատասխանել է․ «Ես չեմ տեսել,  դու ինձ ասում ես, ես ասում եմ՝ չեմ տեսել։ Ես ստեղ նստած, իմ գործը կատարում եմ,  ժողովի եմ, առավոտից էլ ջուր չեմ խմել։ Տված է չէ՞, որ ժամանակավոր պաշտոնակատար ես եմ, դրանից հետո ուրիշ հրաման տեսե՞լ եք»։

Արձագանքին, թե դատարանի որոշումն են տեսել, նա պատասխանել է․ «Այդ դատարանի որոշումը... երբ կլինի պաշտոնական թուղթ, երբ անհասկանալի բան կլինի, էդ վախտ ես կպատասխանեմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular