ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների դեմ կատարվող բռնի գործողությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հաճախակիացել են գործող իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքերը։

Ոչ յուրային մամուլի նկատմամբ մշտապես իր հակաէթիկական վերաբերմունքով աչքի ընկնող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անցած շաբաթների ընթացքում մի քանի անգամ վիրավորել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին, որոնցից մեկը՝ «ArmNews» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, խախտելով մասնագիտական ու պաշտոնեական վարքուկանոնի բոլոր նորմերը, հրաժարվել է այլևս պատասխանել  «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հարցերին։

Մամուլի դեմ կատարված  ամենաաղաղակող դեպքը, սակայն, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումն է լրագրող Փայլակ Ֆահրադյանի դեմ։ Տեղի ունեցածից հետո նախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից, ինչը էլ ավելի է ընդգծում իշխանության ներկայացուցչի արարքի ցինիզմը, այն դեպքում, երբ ցանկացած իրավական երկրում տվյալ պաշտոնյան ոչ միայն արդեն իսկ հրաժարական ներկայացրած կլիներ, այլ նրա արարքին կտրվեր քրեաիրավական գնահատական։
Հայաստանի ժուռնալիստների միությունը, խստորեն դատապարտելով զանգվածային լրատվության միջոցների դեմ կատարվող բռնի գործողությունները, արձանագրում է, որ դրանք ստացել են համակարգային բնույթ՝ տպավորություն թողնելով, որ իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ։ Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննության ենթարկել վերը նշված և լրագրողների դեմ ուղղված բազմաթիվ այլ միջադեպերը՝ կատարելով օրենքի պահանջներից բխող համարժեք գործողություններ, որոնք կդրսևորվեն ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև իրավական պատասխանատվությամբ։
Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, ժողովրդավարական պետության ու հասարակության առանցքային հիմնասյուներից մեկը, և մամուլի դեմ ուղղված ցանկացած գործողություն հարված է հասցնում ժողովրդավարական կարևորագույն այդ ինստիտուտին։
Մամուլի ազատությունը բազմապատիկ կարևորվում է ընտրական գործընթացներում, որոնք առաջիկայում սկսվելու են Հայաստանում։ Իշխանություններին, իրավապահ մարմիններին, իրավապաշտպաններին կոչ ենք անում խստորեն հետևել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ պայմանների ապահովմանը՝ բացառելով մամուլի դեմ օրենքից չբխող որևէ գործողություն։

 

Հայաստանի ժուռնալիստների միություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular