Բուդապեշտ. Արսեն Հարությունյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը
ՍՊՈՐՏԱրսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Եզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած 21-ամյա Հարությունյանը ոսկե մեդալը վիճարկեց բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ և հաղթեց 8:3 հաշվով:
2019թ. Եվրոպայի չեմպիոնը մարտի 18-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և տարել 3 հաղթանակ՝ ուժեղ գտնվելով բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուից (10:2), վրացի Բեկա Բուջիաշվիլիից (10:5) ու ուկրաինացի Անդրեյ Յացենկոյից (10:0):