ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թավշյա բռնությունները հաճախակի են դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը, երբ հրապարակում գոռգոռում էր, բա թե վերջ թավիշին, վերջ թավիշին, վերջ թավիշին, ըստ երևույթին նա հանրությանն ասում էր, որ այլևս ով հանգիստ չնստի տեղը, ապա իր նախարարներն ու պատգամավորները նրան օրը ցերեկով, հանրային որևէ վայրում կծեծեն: Հետևաբար ինչպե՞ս հասկանալ այն միջադեպը, որը տեղի ունեցավ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: Տեսագրությունը դիտելիս պարզ է դառնում, որ աշխատանքային ժամին նախարարը գտնվում էր սրճարանում, նրան մոտեցել է լրագրողը և հարցրել, թե ի՞նչ գործ ունի նախարարն այդտեղ, որին ի պատասխան նախարարը հարձակվում է լրագրողի վրա:

Նախ, հանրությանն, իսկապես, հետաքրքիր է, թե իր մուծած հարկերով միլիոններով աշխատավարձ ու պարգևավճար ստացող նախարարն ինչո՞ւ իր աշխատասենյակում չի աշխատում, կամ, դիցուք, նախարարության ենթակա որևէ մարմին չի այցելում խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:

Եվ երկրորդ՝ լրագրողը իրավունք ունի մոտենալ ցանկացած պետական պաշտոնյայի ու հարցեր տալ, անկախ նրանից այդ հարցերը դուր գալիս են նրան, թե ոչ: Բայց դե մեր թավշյա, նորօրյա որոշ անբան պաշտոնյաներից շատ շատերին դա դուր չի գալիս և նրանք հարձակվում են լրագրողների վրա: Նույնը հաճախ անում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ինչևէ:

Հիմա շատ կարևոր հարց կա՝ պատժվելո՞ւ է Հակոբ Արշակյանն իր այդ պահվածքի համար: Ցանկացած այլ երկրում նախարարը կամ պատգամավորը 5 րոպե հետո հրաժարական կտար: Բայց Հայաստանում դա չի լինի, քանի որ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, քանի որ Փաշինյանը նույնիսկ իր արարքների համար պատասխանատվություն չի կրում, ինչո՞ւ դա պետք է անի նրա մերձավոր պաշտոնյան: Պարզ է չէ՞, որ այս միջադեպը նույնպես ջրվելու է, ինչպես, օրինակ, Ալեն Սիմոնյանի հետ կապված դեպքը, երբ Ալենը հարվածում է Արթուր Դանիելյանին, բայց Արթուրի վրա են քրեական գործ հարուցում: Կամ երբ հեղափոխության պահապաններ անվանումը կրող ինչ-որ անհասկանալի երիտասարդներ սպառնում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել... ու ի՞նչ, ոչինչ:

Չենք զարմանա, որ նույնը տեղի ունենա Փայլակ Ֆահրադյանի դեպքում, Արշակյանին պատասխանատվության կանչելու փոխարեն, Փայլակին մեղադրեն ինչ-որ հանցանքի մեջ: Հայաստանը թևակոխել է տոտալ անպատժելիության ժամանակաշրջան, որտեղ կպատժվի ցանկացածը, բացի իշխանության ներկայացուցչից կամ մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը: Նիկոլ Փաշինյանը սույնով ստեղծում է համատարած վախի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկը հանկարծ, ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում, չշշկռվի: Այս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է բռնատիրության, սակայն նա սխալ հաշվարկներ է իրականացրել: Հայաստանում երբեք բռնատիրական կարգեր չեն եղել, ապագայում չեն էլ լինի, նախ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի լինի:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular