ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականացվում է միջուկային էներգետիկայի դեմ ուղղված քաղաքականություն, ինչից պարզ է դառնում՝ մեծ հավանականությամբ շուտով ատոմակայան չենք ունենալու. ՀՀ-ն կանգնելու է լուրջ սպառնալիքի առաջ. Վահե Դավթյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն այս տարածաշրջանում դիտարկվել է մի երկիր, որը զարգացնում է խաղաղ ատոմ, սա բավականին բարձր ռազմավարական կարգավիճակ է, որը ճիշտ օգտագործելու դեպքում՝ հնարավոր է շատ մեծ հաջողությունների ու արդյունքների հասնել այս ոլորտում: Եվ այսօր, երբ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է միջուկային էներգետիկան, Իրանը զբաղված է խաղաղ ատոմի զարգացմամբ, Ադրբեջանը բանակցություններ է նախատեսում ռուսական տեղական «Ռուսատոմ» սերվիսի հետ՝ Ադրբեջանում առաջին ատոմակայանը կառուցելու ուղղությամբ, հայկական կողմը որոշում է 2020 թվականի ամռանը հրաժարվել 2015 թվականին Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մնացորդից, որը պետք է ուղղվեր ատոմակայանի վերազինման աշխատանքերին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ խոսելով ԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանի այն հայտարարության մասին, թե գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի չերկարացման ռիսկի գործոն կա:

Նա նշեց, որ սրա արդյունքում կանգնելու ենք ազգային անվտանգության առանցքային և շատ կարևոր սպառնալիքի առաջ: «Ասվում է, թե 90 տոկոս հավանականությամբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, ես ասում եմ, որ գրեթե միանշանակ կարելի է խոսել այն մասին, որ ներկայումս իրականացվող քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է միջուկային էներգետիկայի դեմ, մենք 2026 թվականից ի վեր մեծ հավանականությամբ չենք ունենալու ատոմակայան: Սա ռիսկ է ոչ միայն էներգետիկ համակարգի համար, այլ նաև աշխարհառազմական տեսանկյունից լրջագույն սպառնալիքներ է ձևավորում»:

Դավթյանը նշեց, որ եթե խոսում ենք զուտ էլեկտրաէներգետիկ շուկայի և դրանում ատոմակայանի դերակատարման մասին, ապա ակնհայտ է, որ առհասարակ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը խարսխված է հենց միջուկային էներգետիկայի զարգացման վրա: «Բացի սա, պետք է նշել, որ ատոմակայանը կայուն էլեկտրաէներգետիկ գեներացման օբյեկտ է և այն ապահովում է հիդրոէներգետիկայի հետ մեկտեղ ամենացածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիան ՀՀ-ում»:

Փորձագետի խոսքով՝ ռուսական վարկի մնացորդից հրաժարվելով՝ հայկական կողմը հարցականի տակ է դնում միջուկային էներգետիկայի վաղվա օրը, քանի որ նրա համոզմամբ՝ Հայաստանում անհնար է առանց ռուսական օղակի մասնակցության ապահովել խաղաղ ատոմի կամ միջուկային էներգետիկայի զարգացում:

«Սա հասկանալով՝ մեր հարևան երկրներն իրենց միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարները կապում են առավելապես Ռուսաստանի հետ: Փաստորեն այդ որոշումն ունի ընդգված աշխարհաքաղաքական բովանդակություն և նույն ժամանակ խարխլվում է ազգային անվտանգության ապահովման առանցքային հենասյուներից մեկը, որը ատոմային կայանն է»:

Դավթյանի դիռարկմամբ՝ շատ կարևոր է նաև, որ Հայաստանն ավանդաբար դիտարկվել է որպես էլեկտրաէներգիայի արտահանող պետություն, եթե մենք կորցնում ենք ատոմակայանը, ապա սրա մասին պետք է ամբողջովին մոռանալ. «Շատ հավանական է այն սցենարը, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված կլինի դառնալ էլեկտրաէներգիա ներկրող, մենք դառնում ենք կախյալ արտաքին շուկաներից և մեծ է հավանականությունը, որ հենց ներկրումն ինչ-որ պահից սկսած իրականանա Թուրքիայից»:

 

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular