Ռուսաստանը հույս է հայտնել, որ Հայաստանում նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ճեպազրույցին Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Ռուսաստանը դիտարկում է որպես երկրի ներքին գործ:
«Արձանագրել ենք, որ կողմերը կարողացել են համաձայնության գալ ընտրությունների ամսաթվի շուրջ։ Մենք հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ ուղղված երկարաժամկետ արդյունքի հասնելուն», - ասել է Զախարովան: