ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ինստիտուցիոնալ առումով սոսնձվել է իր աթոռին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել է, որ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և հաշվի առնելով իր հանդիպումները նախագահի, «Իմ քայլը» խմբակցության և ԼՀԿ ի հետ որոշվել է, որ արտահերթ ընտրությունները լինելու են հունիսի 20-ին։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

— Պարոն Ղևոնդյան, ի՞նչ կարելի է սպասել այս ընտրություններից։

— Նախ կարելի է արձանագրել, որ Հայաստանում միացյալ ընդդիմադիր ճակատ որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև մի թևի քաղաքական նպատակները միայն ընտրություն անցկացնելն է, մյուս թևի քաղաքական նպատակները ընտրությունների պայմանները ֆիքսելն է, գործող վարչապետը պարտադիր պետք է հրաժարական տա, հետո միջանկյալ կայունացման կառավարություն պետք է ձևավորվի, հետո նոր ընտրություններ, որոշներն ընդհանրապես այդ պրոցեսների մեջ չէին մտնում և կեսից դուրս եկան, որոշները պարզապես ցանկացած գնով ուզում էին, որ երկրում ընտրություններ լինեն, խորհրդարանական կուսակցություններից մեկի մասին եմ խոսում։ Եվ ինչ ունենք, մենք ունենք արձանագրում,  եթե գործող վարչապետը հրաժարական չտա ու իր պաշտոնավարման վիճակով ընտրություններ անցկացնենք, այդ ընտրությունները մեծագույն հավանականությամբ կլինեն Հայաստանի պատմության վատագույն ընտրություններից մեկը. սա մեկ։ Երկրորդը, գործող վարչապետը չունի լեգիտիմություն, ինքը իր սահմանադրական լիազորություններն ու պարտավորությունները չի կատարել, չի ապահովել երկրի անվտանգությունն ու քաղաքացիների պաշտպանվածությունը, Արցախը հանձնել է հակառակորդ երկրի ղեկավարին և շարունակում է իր պայմանավորվածություններն իրականություն դարձնել, հետևաբար մտնել նրա խաղի մեջ քաղաքական մի շարք ուժերի համար գոնե ռացիոնալիզմի տեսանկյունից ճիշտ չի լինի։ Այլ հարց է, որ քաղաքական որոշ ուժեր իրենց համար կարևորում են քաղաքական իշխանության այս իրավիճակում իշխանությունից քվե փախցնելը քան թե գոնե այն, ինչ պրոցես, որ այս պահին Հայաստանում ընթանում է այդ պրոցեսին դադար տալը, ինչը իրականում շատ բարդ պրոցես է։ Պետք է արձանագրել, որ արտահերթի օրակարգը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է և մյուս կուսակցությունները, եթե մտնում են օրակարգի մեջ, ապա սկսում են խաղալ նրա կանոններով։ Կարծես թե Հայաստանում էլ մարդ չմնաց, և վերջին մարդն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ արձանագրեց այն, որ գործադիրը պետք է հրաժարական տա։ Բայց նա ինստիտուցիոնալ առումով սոսնձվել է իր աթոռին, հավանաբար ունի որոշակի պայմանավորվածություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք դեռևս պետք է սպասարկի, որ հետագայում որոշակի երաշխիքների պարագայում նոր իր աթոռը զիջի Փաշինյան Նիկոլ երկրորդին։ Այն ինչ հիմա ես ասում եմ, դա ֆանտաստիկ բան չի, այլ դա փորձագիտական վերլուծության արդյունք է, որովհետև մի քիչ ֆանտաստիկ բան եմ ասում, բայց մենք հասել ենք մի կետի, որ այդ ֆանտաստիկայի մեջ ենք մենք ապրում և դրանք իրականություն են դառնում։

— Հաշվի առնելով, որ որոշվել է բավակաինին սեղմ ժամկետում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և այդ ժամկետներում ընտրական օրենսգրքի փոփոխություն անելը դառնում է անհնար, որքանով է ակնկալելի առանց ընտրական օրենսգրքի փոփոխություն ունենալ որակապես բարձր կարգ ունեցող խորհրդարան։

— Ընդհանուր առմամբ խորհրդարանը, բնականաբար, չի լինի որակյալ, նախկին ընտրությունների բոլոր խախտման մեխանիզմներով աչքի ընկած անհատներ տեղերում և Երևանում կինքնադրսևորվեն օրենսդրաիրավական տեսանկյունից, եթե փորձեն այս փոփոխությունները մտցնել ԱԺ և արագ հաստատել, այնտեղ հավանաբար կան որոշակի ռեժիմներ և բավարար չափով ժամանակ է պետք, չգիտեմ որքան ժամանակ անց են պարտավոր ընտրություններ անցկացնել, հետևաբար դա շատ անպատրաստ իրավիճակում կստիպի, որ հայտնվեն գործող ներկա կուսակցությունների մի մասը նաև այն կուսակցությունները, որոնք այս շրջանում են ստեղծվել, նրանց մի մասը երկու-երեք հոգանոց կուսակցություններ են, բայց այնուամենայնիվ նրանք կան, հետևաբար այս իրավիճակը և այդքան շտապ ընտրությունները մի կողմից շահեկան է հենց ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի և ինչ-որ այլ կուսակցությունների համար, որոնք հին են։ Մյուս կողմից փակում է այն ամոթը, քաղաքական տրանսֆորմացիայի և քաղաքական նոր թիմերի մուտքի, որոնք այս ընթացքում պատրաստվում էին։ Այնպես որ թեմաների բաշխումը տեղի է ունենալու այս գործոնների միջև, որովհետև ամեն ինչի ժամանակը շատ քիչ է՝ թե քարոզարշավի, թե հանդիպումների, թե շատ այլ գործընթացների մասով։ Բայց տեխնիկապես չեն հասցնի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular