ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. Ռուստամ Բադասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով, ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի։

Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:

«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը եւ գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը եւ դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:

Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն: Նախատեսվում է, որ մինչեւ հոկտեմբերի սկիզբ կձեւավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն:

ՀՔԾ-ի մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու արդյուքնում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մի շարք օրենքներում, դրանից հանել «Հատուկ քննչական ծառայություն» բառերը, տվյալ օրենքների նախագծերը ներառվել են նախագծերի փաթեթում։

Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ՝ մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերը նվազեցվել են՝ հավասարվելով այլ քննչական մարմինների ծառայողների պաշտոնային դրույքաչափերին։

Բադասյանը նշեց նաեւ, վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացվող պահանջները:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular