ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացահայտել է Արևմուտքի պլանները Ռուսաստանի շուրջ անկայաունության գոտի ստեղծելու հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
politexpert.net-ը գրում է, որ Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի շուրջ, որպեսզի խափանի տնտեսական կարևոր նախագծերը, բայց դա չի հաջողվում: Շատ փորձագետներ են նկատել Ռուսաստանի շուրջ «անկայունության գոտիներ» ձևավորելու միտում, որը սնուցվում է Արևմուտքի կողմից: Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց մի քանի հեղաշրջում է տեղի ունեցել Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Հատկապես արժե ուշադրություն դարձնել Կիևի 2014 թվականի իրադարձություններին և 2020 թվականի Մինսկի գործողություններին: Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը կանխատեսում է առաջիկա ամիսներին Ղրղըզստանում բողոքի տրամադրությունների աճ: Նրա կարծիքով, դրան կհանգեցնի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը, որն ամբողջ ուժով փորձում է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի շուրջ: Վտանգ կա, որ Ղրղըզստանը կդառնա հաջորդ թեժ կետը:
 
Ղրղըզստանի հանրային քաղաքականության ինստիտուտի փորձագետ, անկախ քաղաքագետ Մարս Սարիևը PolitExpert-ի խմբագրությանը տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն իսկապես փորձում է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի շուրջ.
 
«Նրանք փորձել են օգտվել Հարավային Կովկասի իրավիճակից: Հայաստանի վարչապետը երկիմաստ դեմք է: Միգուցե ժամանակին դա եղել է նախագծային մոտեցում Հարավային Կովկասը ապակայունացնելու համար: Այդ ամենի պատճառով հարցեր են առաջանում»:
 
Քաղաքագետի խոսքով` այժմ իրավիճակը բարելավվում է կապված տրանսպորտային միջանցքներ և տնտեսական գոտիներ ստեղծելու նախագծերի հետ: Այդ գործընթացները մոդելավորվում են Ռուսաստանի կողմից Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի աջակցությամբ: Այնուամենայնիվ, Արևմուտքը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, որպեսզի խափանի այդ նախագծերը: Հարավային Կովկասում, վերջին իրադարձություններից հետո, գործընթացները դադարեցվում են: Կա հարաբերությունների ամրապնդում Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի հետ: Սա տապալում է Արևմուտքի ծրագրերը, և Ղրղըզստանը պետք է դառնա ապակայունացման կետ:
 
«Կարծում եմ, որ նախատեսվում է սկսել Ղրղըզստանից, ապա ապակայունացնել Ուզբեկստանը, հնարավոր է, որ Սինցզյանի ապակայունացումը միանա այս գործընթացին, քանի որ Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում շատ չինաստանցի ույգուրներ են ապրում»,- շեշտել է քաղաքագետը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular