ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ազգային դժբախտություններից մեկ էլ կեղծ բարեպաշտությունն է, կեղծ բարեվարքությունը, կեղծ հայրենասիրությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու անունն առաջին անգամ իմացել եմ 2008 թ.-ին, երբ ԶԼՄ-ները գրել էին, թե իբր Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել է ԱՄՆ՝ երկրի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված։ Մինչ այդ որևէ իրավիճակում չէի տեսել Դավիթին կամ չէի լսել նրա մասին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեխաները նույնպես իրենց հոր պաշտոնավարման ընթացքում երբեք հանրության ուշադրության կենտրոնում չեն եղել։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, միայն վերջին տարիներին, պայմանավորված Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, հայ հանրության տեսադաշտում հայտնվեց։ Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեխաներին, ապա, վստահ եմ, որ Հայաստանում մի քանի հազար մարդ կա, որ ընդամենը գիտի Սարգսյանի աղջիկների անունները։ Ուրիշ ոչինչ։ Գործող նախագահ Արմեն Սարգսյանի երեխաների մասին նույնպես շատ ասելիք չկա, մեր հասարակությունը նրանց չի ճանաչում։

Այդուհանդերձ, մինչ բուն խնդրի քննարկման շարունակումը մի դիտարկում պետք է անեմ և մի հարց բարձրաձայնեմ։ Արդյո՞ք 21 կամ 23 տարեկան մարդը երեխա է, թե ոչ և արդյո՞ք հայ հասարակությունը իրավունք ունի քննարկելու այդ մարդկանց հանրային և քաղաքական վարքագիծը նախ՝ այն պատճառով, որ իրենք են ցուցաբերում մեծ ակտիվություն և նաև այն պատճառով, որ նրանց հայրը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Պատասխանը մեկն է՝ միանշանակ՝ այո։ Բայց և այնպես, վերջերս հաճախ եմ կարդում լալահառաչ տեքստեր, թե՝ հայ-հարայ, չի կարելի մտնել մարդկանց ընտանիք, երեխաներին չի կարելի թիրախավորել։ Այո, համաձայն եմ՝ չի կարելի մտնել մարդկանց ընտանիք և չի կարելի թիրախավորել երեխաներին։ Մենք, օրինակ՝ միշտ պահպանել ենք այդ «կարմիր գիծը», դա աշխարհընկալման, մոտեցման, մտածողության, արժեհամակարգի խնդիր է:

 Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են։ Եթե Մարիամը երեխա է, ապա որտե՞ղ եք տեսել երեխան քաղաքական բովանդակությամբ ստատուսներ գրի, հարցազրույցներ տա, խառնվի քաղաքական պրոցեսներին։ Եթե Աշոտն է երեխա, ապա ինչո՞ւ պիտի Աշոտից փոքր երեխաները մեր սահմանները պաշտպանեն, իսկ ամիսներ առաջ էլ հերոսաբար թշնամու դեմ կռվեին։ Վերջապես, եթե դու մտնում ես հանրային դաշտ, ուրեմն պիտի պատրաստ լինես նաև համարժեք արձագանքներին: Գիտեք, մեր ազգային դժբախտություններից մեկ էլ այդ կեղծ բարեպաշտությունն է, կեղծ բարեվարքությունը, կեղծ հայրենասիրությունը։ Լավ, թողենք Մարիամի և Աշոտի էքսկլ յուզիվ քաղաքական բովանդակության հարցազրույցներն ու առհասարակ քաղաքական ակտիվությունը, դա ածանցյալ է, հետևանք։ Հետևանք է Նիկոլ Փաշինյանի reality showների։

Կառավարական ամառանոցների զուգարանակոնքերի ու լոգարանների՝ լայվով ցուցադրություն, հին ու բարի Nissan-ով անվտանգության աշխատակիցներից իբր փախուստ։ Մի խոսքով՝ իսկը ժողվարչապետ, որը ոչինչ չի թաքցնում իր ժողովրդից, կարճ ժամանակում հոգնել է թիկնապահներց, պրոտոկոլով կյանքից, իր 3-րդ մասի տունն է կարոտել, բնության գրկում գինի խմել ու քնել է ուզում, ազատություն է տենչում։ «Տղամարդիկ» ֆիլմը հիշեցի՝ ա՜յ, ա՜յ, ա՜յ։ Հիտլերի քարոզչատեխնոլոգիայի «կնքահայր» Գեբելսը մարդուն զոմբի դարձնելու կանոններ ուներ։

Ըստ այդ կանոններից առաջինի, զենքի քանակը առոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին: Կանոն երկրորդ՝ պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։ Կանոն երրորդ՝ այդ նպատակին հասնելու համար ամեն միջոց պիտի կիրառել: Կարևոր է, որ պրոպագանդայի ազդեցությունն արդյունավետ լինի։ Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, շատ լավ է սերտել Գեբելսին։ Նա հայ ժողովրդի հույզերը, հույսերն ու երազանքները խլեց՝ նպատակին հասնելու համար կիրառելով հնարավոր ու անհնար բոլոր միջոցները։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular