ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմացեք ձեր բնավորության թաքնված գծերը. կենդանիների սլավոնական հորոսկոպ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

168.am-ը գրում է.

Cluber.com.ua կայքը գրում է, որ սլավոնները ունեցել են իրենց հորոսկոպը: Այն շատ նման է արևելյանին, սակայն նրա հիմքում մեր նախնիներին լավ ծանոթ կենդանիներն են: Կենդանիներից յուրաքանչյուրին բաժին էր ընկնում տարվա որոշակի ժամանակաշրջան: Սլավոնները կարծում էին, որ մարդիկ գտնվում են այդ կենդանիների հովանավորության ներքո և ունենում են բազմաթիվ հատկանիշներ, որոնք բնորոշ են այդ կենդանիներին:

1. Արջ (դեկտեմբերի 10-ից հունվարի 9): Այս մարդիկ կարող են ոչ ճարպիկ և նույնիսկ ալարկոտ թվալ: Նրանց այնքան էլ հեշտ չէ շարժել տեղից և աշխատանքի դնել: Սակայն դեպի իրենց նպատակի իրականացում գնացող արջերին ոչինչ չի կանգնեցնի: Նրանք պարզ են շփման մեջ: Նրանք իրենց մեջ համադրում են արջի ունակությունը՝ լինել անտառի տերը, բայց ոչ՝ կենդանիների թագավորը: Ներքին ուժ ունենալու հետ միասին, նրանք փառասեր ու շողոքորթ չեն, լավ հասկանում են, թե ինչ են ասում:

2. Կուղխ (հունվարի 10-ից փետրվարի 9): Առաջին հայացքից տեսանելի չեն: Տնարար են, չեն սիրում ավելորդ ուշադրություն: Նրանք շատ լավ ընկերներ են և հուսալի գործընկերներ: Մոտ մարդկանց շահերն իրենցից բարձր են դասում: Իսկ անծանոթ մարդկանց շահերի հետ հաշվի չեն նստում: Երբեմն նրանք կասկածամիտ են, բայց այդ տպավորությունը, որպես կանոն, խաբուսիկ է լինում:

3. Ագռավ (փետրվարի 10-ից մարտի 9): Սովորաբար խելացի են: Կյանքի մի շարք դրություններից և դրամատիկ իրավիճակներից կարող են ելք գտնել՝ այդ ոլորտում ընդհանրապես անձնական փորձ չունենալով հանդերձ: Նրանք դառնում են մարդկանց հետ աշխատանքներում հաջողված մասնագետներ, հոգեբաններ: Չեն շտապում, բայց երբեմն ոչ հետևողական են թվում: Չեն սիրում բացատրել և միանգամից կիսվել հետևություններով:

4. Սպիտակ կզաքիս (մարտի 10-ից ապրիլի 9): Առանձնանում են շատ էներգիայով և կենսախնդությամբ: Նրանց հետ միշտ ինչ-որ բան կատարվում է: Սիրում են արկածներ և կարող են միանգամից մի քանի գործ անել: Միշտ համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Երբեմն դա նմանվում է համառության: Նրանք բարի են և արձագանքող: Հաճախ են առաջինն օգնության գալիս՝ նույնիսկ մոտ ընկեր չհանդիսանալով:

5. Գորտ (ապրիլի 10-ից մայիսի 9): Որպես կանոն՝ ամբիցիոզ չեն: Իրենց լավ են զգում ցանկացած աշխատանքում և ցանկացած պայմաններում: Դժվար է նրանց հանել հավասարակշռությունից: Չնայած բարի են և բարեհամբույր՝ նրանց մոտենալ կարող են ոչ բոլորը: Հարմարվելով ամեն ինչին՝ նրանք երբեմն չեն ցանկանում նոր հորիզոններ գրավել:

6. Ծղրիդ (մայիսի 10-ից հունիսի 9): Երբեմն վախկոտ են լինում, բայց շրջապատող անձանցից շատ քչերը կարող են դա նկատել: Վարում են շատ ակտիվ կյանք: Կարող են արագ փոխել աշխատանքի վայրը, հետաքրքրված լինելով մեկ՝ մի մարդով, մեկ՝ այլով: Նրանք ձանձրանում են, երբ նրանց շուրջ ոչինչ չի կատարվում: Կարողանում են իրենց թերությունները լրացնել իրենց առավելություններով:

7. Գերմանամուկ (հունիսի 10-ից հուլիսի 9): Կյանքի մեծ մասը սիրում են անցկացնել հանգստանալով: Բախվելով գործելու անհրաժեշտությանը՝ կարող են մեծ թվով աշխատանք կատարել: Այս հատկության շնորհիվ կարող են կյանքում լավ դիրք գրավել:

8. Խխունջ (հուլիսի 10-ից օգոստոսի 9): Լսում են մարդկանց, լավ զրուցակիցներ են: Լավ զարգացած է ինտուիցիան, ինչն օգնում է խուսափել անախորժություններից: Նրանց ցավեցնելը շատ հեշտ է: Հաճախ են ապրումներ ունենում այն բանի համար, ինչ շրջապատին աննշան է թվում: Նրանց հետաքրքրությունների ոլորտում արվեստը հաճախ է լինում, հատկապես՝ պոեզիան ու գեղանկարչությունը: Կարող են իրենց ամբողջությամբ նվիրել բարեգործության:

9. Մրջյուն (օգոստոսի 10-ից սեպտեմբերի 9): Սլավոնական հորոսկոպի ամենաաշխատասեր և ծանրաբեռնվածությանը դիմացող կենդանին է: Ձգտում են արդյունքի հասնել: Աշխատում են շատ և պարբերաբար: Աշխատելով ավելի շատ աշխատանք անել՝ նրանք հաճախ իրենց վրա են վերցնում ուրիշի գործը: Գրեթե 100 տոկոսով հասնում են հաջողության այն ոլորտում, որն իրենց հետաքրքրում է:

10. Բզեզ (սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9): Կարող են հանկարծակի և կտրուկ փոխել իրենց կյանքը: Նրանց հատուկ են ճգնաժամային  պահերը: Նրանց հատուկ է սովորությունները, համոզմունքները, շրջապատող մարդկանց փոխելը: Դա առաջանում է աշխարհայացքի արմատական փոփոխություններից: Կարող են հաջողակ լինել աշխատանքում:

11. Կղբենի (հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 9): Նրանց կարելի է անվանել կյանքի ամենավստահելի ուղեկից և ընկեր: Նախընտրում են ամեն ինչ պահել հսկողության ներքո: Կարծում են, որ իրենք պետք է ղեկավարեն իրենց կյանքը, և անձամբ են պատասխանատու իրենց հետ կատարվածի համար: Նրանց համար դժվար է հարմարվել շրջապատի հետ:

12. Շուն (նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 9): Առանձնանում են՝ անվախ լինելով: Խիզախ են, պատրաստ են օգնության ձեռք մեկնել և նվիրված են: Որպես կանոն՝ նրանց հատուկ չէ դավաճանությունը: Նույնիսկ նրանց լավը չցանկացողները խոստովանում են, որ շներին կարելի է վստահել ցանկացած իրավիճակում: Եթե նա խոստացել է որևէ բան անել, ապա կանի: Շատ լավ պահում են գաղտնիքները, պատասխանատու են: Հաճախ կարող են շահագործել նրանց բարությունը, քանի որ մարդկանց ճանաչելը նրանց բնորոշ հատկանիշներից չէ: Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ ամբողջ կյանքում կապրեն իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ՝ գործելով այնպես, ինչպես նրանց կհուշի խիղճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular