ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր խնդիրներ թողած՝ իշխանությունն ընկել է լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է.
Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները մոռացած եւ մի կողմ դրած՝ իշխանություններն օրուգիշեր նոր նախագծեր են հեղինակում լրատվամիջոցների դեմ: Բավական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «ԶԼՄ մասին» օրենքում էր փոփոխություն նախաձեռնել՝ նպատակ ունենալով լրատվամիջոցներին զրկել անանուն աղբյուրներին հղում անելու համաշխարհային իրավունքից, այժմ էլ Ֆինանսների նախարարությունը կրկին նոր նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ նպատակ ունենալով զրկել գովազդներից։

Խոսքը վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդներին: Նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել։ «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում», – ասվում է փոփոխության մեջ:

Սակայն ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ գովազդները սահմանափակող նախագծեր էին դրվել շրջանառության մեջ, որոնցից մեկով, օրինակ, առաջարկվում էր այս տեսակի գովազդի համար սահմանել էջի 20 տոկոսը, այսինքն՝ դեռ նախարարությունն ինքը չի կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե որոշել են պայքարել խաղամոլության դեմ, ապա ոչ թե պետք է հովանավորեն խաղամոլություն կազմակերպողներին, օգտագործեն խաղամոլությունից գոյացած գումարները ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու համար, այլ փակեն նման կազմակերպությունները։

Սակայն խաղամոլության օջախները իշխանությունը պահպանում է, հնարավորություն տալիս նրանց գովազդ տեղադրել, օրինակ, Ֆեյսբուքում, Գուգլում, Յանդեքսում, սակայն լրատվական կայքերում կամ հյուրանոցներում դրանց գովազդը սահմանափակվում է։

Վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանանոկարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular