ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 18

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք: Այսօր հեշտությամբ կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կստանձնեք այն, ինչից դժվարությամբ գլուխ կհանեք: Համախոհներին ուշադիր ընտրեք: Այսօր չարժե վստահել բոլոր նրանց, ովքեր օգնություն են առաջարկում: Հին ծանոթները ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կաջակցեն: Նկատի ունեցեք, որ որոշ նկատողություններ անտեղի չեն լինի:

Երեկոյան հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն ու շատ բան կսովորեցնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան սովոր եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռեն դրական միտումները: Օրը լավ կդասավորվի: Հաճախ դուք հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դա մյուսներին անել չի հաջողվել: Դա կհիացնի շրջապատողներին. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է վաղուց սկսած գործերին վերադառնալու և վերջապես դրանք ավարտելու համար: Ամենայն հավանականությամբ պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Որոշ Ցուլեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք շատերին մոտեցում կգտնեք, արագ կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք ձեզ դեռ շատ օգուտ կտան: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից: Այստեղ ձեզ կօգնի հնարամտությունը: Լավ է նպատակին տանող սեփական ուղին փնտրեք, քան գնաք ուրիշի հետքերով: Ձեզ մոտ ծնված գաղափարները հաճախ ավելի լավը կլինեն նրանցից, որոնք կունենան ուրիշները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ցանկացած դատարկ բանից կարող են կոնֆլիկտ ստեղծել: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ոչ միայն օգուտ կբերի, այլև դրական հույզեր կպարգևի:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն՝ ինչպես բարելավել սեփական ֆինանսական վիճակը: Օրվա երկրորդ կեսին հավանական են այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է հին ընկերների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք մյուս մարդկանց լավ կհասկանաք, հաճախ կկռահեք այն մարդկանց ցանկությունները, որոնց համարյա չեք ճանաչում: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նոր համախոհներ հայտնվեն, որոնք ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան: Սիրային պատմության սկիզբն էլ լրիվ հավանական է:

Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ է պետք լինել: Աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Գնումների հարցում լավ է չշտապեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Հաջողության հասնել կարելի է, բայց դրա համար պիտի զգույշ գործեք և աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Չի խանգարի հին ծանոթների օգնությունը: Հնարավոր է՝ հենց նրանց շնորհիվ հաղթահարեք բոլոր դժվարություններն ու հասնեք նպատակին:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է անձնական հարաբերությունների վրա կենտրոնանալու համար: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե նախաձեռնող լինեք: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Կհիշվեն հին վիրավորանքներն ու դժգոհությունները, երբեմն շրջապատողները կքննադատեն ձեզ կամ խորհուրդներ կտան, որոնք չեք խնդրել: Այստեղ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Պետք կգա լեզուն ատամների արանքում պահելու, հույզերը վերահսկելու կարողությունը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու, ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Շատ Կշեռքների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է հույս դնեք ոչ թե հաջողակ լինելու և աստղերի աջակցության, այլ սեփական ուժերի վրա: Օրն այնքան էլ վատը չէ, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, զբաղվել ոչ նրանով, ինչով կուզենայիք: Հենվեք ձեր փորձի վրա: Հենց այն հաճախ կօգնի արագ հասնել նպատակին:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Հին ծանոթներն ամենայն հավանականությամբ կօգնեն այդ հարցում, նորերն էլ չեն ուզենա դիտորդի դերում լինել: Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վերահսկեք ձեզ: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելը: Եթե բարեհամբույր լինեք, կկարողանաք լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք հաջողության կհասնեք, իսկ ավելի ուշ կրկին կսկսեք կյանքին ձեզ հատուկ լավատեսությամբ նայել: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Աղեղնավորներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց կարոտել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանք առանց երկար մտածելու ընդունեք: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարքներ կկնքեն:

Երեկոն հետաքրքիր գաղափարների օր է: Դրանք կյանքի կոչելուն ոգևորությամբ կանցնեք, և ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, շատերը կուզենան օգնել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում և դեպի վաղուց դրված նպատակն առաջին քայլերն անել:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն հնարավորություն կտա լավ հանգստանալ ու վերականգնել ուժերը: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան հանդիպել հին ընկերներին, հաճելի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք արագ կհասնեք հաջողության, հաճախ նույնիսկ սպասվածից լավ արդյունք կստանաք:

Շփումների համար բարենպաստ ժամանակը հետո կգա. ինչքան երեկոն մոտենա, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Օրվա երկրորդ կեսը ժամանակը հետաքրքիր անցկացնելու, անսովոր վայրերում լինելու բազում հնարավորություններ կընձեռի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular