ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գողությունը տեղի է ունեցել եթե ոչ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, ապա գիտությամբ. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների նիստին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հիմնադրամից կառավարության բյուջե փոխանցած գումարները վստահության ճգնաժամ են առաջացրել նվիրատուների մոտ։ Ըստ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի մի բացահայտման, դեռւես անցյալ տարի, երբ տեղի ունեցավ հիմնադրամի միջոցների փաստացի գողությունը, Արմեն Սարգսյանը արդեն ոտուձեռ էր ընկել այդ հանցագործության հարցով, գաղտնի նամակներ են ուղարկվել, փաստաթղթեր են անհետացել, եւ այլն։

Ամեն դեպքում այդ գողությունը տեղի է ունեցել եթե ոչ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, ապա գիտությամբ, եւ նա ժամանակին ոչ հրապարակայնացրեց այդ խնդիրը, ոչ էլ իրավապահ մարմիններին դիմեց։ Դժվար է ասել, թե նա՝ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նիկոլաթափված Հայաստանում կդատվի այս գործով, թե ոչ, բայց Հայկակ Արշամյանը եւ Ատոմ Ջանջուղազյանը ամենայն հավանականությամբ կնստեն։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր մտահոգությունն էր հայտնել այդ 52 միլիարդ դրամի ծախսված միջոցների մասին բանավոր հավաստիացումների վստահելիության վերաբերյալ, առաջարկելով այդ գումարը ձեւակերպել որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։

Գողության համար քրեական պատասխանատվությունը եւ գողոնի վերադարձը, իհարկե, պարտադիր պայմաններ են։ Բայց այդ հանցագործությամբ խախտված վստահությն վերկանգնման համար դեռ երկար ժամանակ է պետք։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մեզանից գողացել է ոչ միայն անցյալը՝ Արցախը հանձնելով թուրքին, ոչ միայն ներկան՝ Հայաստանը դարձնելով դժգույն ու դժբախտ երկիր, այլեւ ապագան՝ հավատն ու վստահությունը, որ անգամ իր հեռանալուց հետո դեռ լուրջ ջանքեր ու ժամանակ են պահանջվելու վերագտնելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular