ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրություններ պետք է լինեն միայն ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է  մինչև հունիսի 1-ը մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ` պարզելու համար, թե մինչ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը որքանով են նպատակահարմար արտահերթ ընտրությունները։ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ այս ընդիմության նպատակը երկրում անկայունություն առաջացնելն է․

«Իրենց նպատակը անընդհատ անկայունություն առաջացնելն է, քանի որ ժամանակին պահանջում էին, որ պետք է Ընտրական օրենսգիրքը փոփոխվի, դե սպասեք  Ընտրական օրենսգիրքը փոփոխվի նոր գնացեք ընտրությունների։ Իրենք բացարձակապես գաղափար չունեն, թե ինչ է նշանակում պետություն, իշխանությունն առաջարկել է արտահերթ ընտրություն, առաջարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխություն, սպասեք փոխեն, նոր գնացեք ընտրության։ Այդ ընդդիմությունը հակաքաղաքական կառույց է, որի միակ նպատակը ամեն ինչին հակադարձելն է, իսկ իրական ընդդիմության նպատակը միայն ամեն ինչին հակադարձելն է՞, սա ինչ մտածողություն է։ Իրենց նպատակը Հայաստանի քաղաքական կյանքի կայունության, հայ ժողովրդի շահերի հետ առնչություն չունեցող ինտրիգային հայտարարություններն են։ Ընդհանրապես, Հայաստանում քաղաքականությունը ինտրիգային է և սա ամենավատ բանն է։ Իշխանությունն իր տեղն է անկայունություն առաջացնում, նախագահն իր տեղն է անկայունություն առաջացնում, ընդդիմությունն էլ՝ իր հերթին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ, եթե դուք իրականում Հայաստանի հետ կապ ունեցող քաղաքական կազմակերպություններ եք, ապա ես ճիշտ եմ գտնում, որ Հայաստանում այս պահին կայունություն կապահովի միայն հանրաքվեն, արտահերթ ընտրությունները Հայաստանում կայունություն չեն ստեղծի, քանի որ դրանք ավելի շատ են խրելու Հայաստանը ցեխի մեջ և կան ուժեր, ովքեր հետընտրական պրոցեսներ են սկսելու։ Այդ ուժերը արդեն իսկ իրենց համար տեսական պլատֆորմ են ստեղծել` դեռ չկայացած ընտրությունները որակելով որպես կեղծ ու ընտրակեղծիքներից խոսում են նրանք, ովքեր երեսուն տարի զբաղվել են ընտրակողծիքներով և ինչի համար են այսօր անում այդ հայտարարությունները, որովհետև վստահ են, որ չեն անցնելու  կամ հազիվ հազ են անցնելու և սկսելու են հետընտրական պրոցեսներ։ Հայաստանում կայունություն լինելու համար կարծում եմ, որ միակ ճանապարհը հանրաքվեն է»։

Հարցին,եթե չփոխված Ընտրական օրենսգրքով տեղի ունենան արտահերթ ընտրություններ, մենք որակապես այլ խորհրդարան չե՞նք կարող ակնկալել քաղաքագետը պատասխանել է․

«Կարող ենք ակնկալել որակապես ավելի այլանդակ խորհրդարան և լինելու է ավելի վատ խորհրդարան, որը Հայաստանում առաջացնելու է մշտական անկայունություններ և տուժելու է Հայաստանը :Ուզում եք արտահերթ ընտրություններ, ապա փոխեք ընտրական օրենսգիրքը նոր գնացեք ընտրությունների։ Լինում է համամասնական ընտրական օրենսգիրք՝ կուսակցություններով, այլ ոչ թե ՀՀԿ-ի բզտրած ընտրական օրենսգրքով, որը խայտառակություն է։ Նոր ընտրական օրենսգրքով էլի որոշ չափով կա հավանականություն, որ կառաջանա կայուն պետություն և խորհրդարանն էլ քիչ թե շատ տեսք կունենա։ Հակառակ պարագայում ավելի վատ խորհրդարան է առաջանում»։

Անդրադառնալով նոր քաղաքական ուժերի ձևավորմանը Հայկ Սուքիասյանը կարծում է, որ մեզ մոտ քաղաքականությունը պատկերային է․

«Մենք պետք է ընտրենք եղածից, շատ լավ կլիներ, որ մենք Գերմանիայի նման քաղաքական համակարգ ունենայինք, բայց ցավոք մենք այդպիսին չենք և Հայաստանում ընտրում են սովորաբար եղածների մեջից։ Ես կարծում եմ լավագույն տարբերակը կլիներ հանրաքվեն, բայց քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չի ուզում լսել հանրաքվեի մասին և ընտրել են արտահերթ ընտրությունները, այդ դեպքում մնում է ընտրություն կատարել ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի, Իմ քայլը դաշինքի, Հայաստանը կողոպտած, բայց այսօր փրկիչների դեմքով հանդես եկող արիստոտելների խմբերի, և ժողովրդական բևեռ՝ «Սասնա ծռերը»-ի, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի մեջ, և ում ուզում է ժողովուրդը թող գնա ընտրի բայց միայն նոր ընտրական օրենսգրքով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular