ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան պատանդները․ ու՞մ է ձեռնտու գերիներին չվերադարձնելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
sevastopol.su-ն գրում է, որ Երևանում սուտ են անվանել Բաքվի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան: Նմանատիպ իրադարձությունները առանց այդ էլ լարված տարածաշրջանում չեն կարող ուշադրություն չգրավել: Այնուամենայնիվ, իրավիճակն այստեղ շատ ավելի բարդ և շատ ավելի վատ է, քան կարող է թվալ: Թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով: Խոսքը մի քանի հարյուր հայ ռազմագերիների մասին է, որոնք գերեվարվել են մոսկվովյան հայտարարության պաշտոնական ստորագրումից հետո: Նման հանգամանքներում, ընդհանուր առմամբ, դիպվածը սովորական է. դժվար ռելիեֆ, անհասկանալի իրավիճակ, հակասական հրամաններ, թշնամու կողմից չգրավված տարածքներից զորքերի քաոսային դուրսբերում և այլն: Ինչ-որ մեկը մոլորվել է, մեկ ուրիշը պարզապես ժամանակին չի ստացել հրամանը, իսկ ինչ-որ մեկն էլ չի ցանկացել լքել իր դիրքը: Արդյունքում որոշները գերևարվել են և ներկայումս օգտագործվում են հետագա քաղաքական սակարկություններում: Ինչը նույնպես, ընդհանուր առմամբ, սովորական է: Բայց իրականում նրանց շուրջը խաղը մի փոքր այլ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայաստանի ներկայիս կառավարությունը ագրեսիվորեն պահանջներ է ներկայացնում ամենակոպիտ և ոչ դիվանագիտական ձևով: Եվ անգամ առաջին հայացքից այն տպավորությունն է, որ դա իր քաղաքացիներին արագ վերադարձնելու լավագույն միջոցը չէ: Հատկապես երբ խոսք է գնում պատերազմում պարտվածների մասին: Եվ դա շատ ճիշտ տպավորություն է: Քանի որ, ըստ էության, պարոն Փաշինյանի գրասենյակն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ռազմագերիները չվերադառնան: Կամ այնպես լինի, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ:
 
Եվ անմիջապես ծագում է հին հռոմեական հարցը «Cui bono» (ո՞ւմ է ձեռնտու), իսկ պատասխանը միանշանակ է. այս իրավիճակն առավել ձեռնտու է հենց Փաշինյանին, քանի որ այդ մի քանի հարյուր ռազմագերիները գաղափարականորեն մոտիվացված, ամենակրքոտ և ամենաանհաշտելի Ղարաբաղը հավատարմորեն պաշտպանողներն են: Եվ ամենակարևորը, պարոն Փաշինյանը չի ցանկանում հետ վերադառնալ մի քանի հարյուր երիտասարդ, ուժեղ, մարտունակ և շատ զայրացած մարդկանց, որոնք զայրացած են հենց հատուկ իր վրա: Իսկ այս պահին աթոռը օրորվում է նրա տակ: Եթե այս ամենը 100-150 տարի առաջ լիներ, ապա նա ուղղակի լուռ կհամաձայնվեր ադրբեջանցիների հետ, որ նրանք պարզապես սպանեն այդ գերիներին: Բայց հիմա, ավաղ, այդ ժամանակները չեն: Սա նշանակում է, որ պետք է գործել այլ կերպ. ամեն կերպ հետաձգել նրանց վերադարձի գործընթացը: Եթե, իհարկե, ադրբեջանցիները չեն ցանկանում պատժել Երևանի ռեժիմին և գերիներին վերադարձնեն որպես «նվեր» պարոն Փաշինյանին: Սա, սկզբունքորեն, հնարավոր է նաև՝ հաշվի առնելով Իլհամ Ալիևի անձնական վերաբերմունքը նրա նկատմամբ: Բայց առայժմ նրանք շարունակում են պատանդ մնալ: Եվ չի կարելի ասել, որ նրանք Ադրբեջանի պատանդն են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular