ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թաիլանդ՝ Ազգային Մուայ-Թայ ըմբշամարտի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 - ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։

1962 - Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:

1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:

1988 - Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին` իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։

1991 - տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելոռուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան, Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումը իր տարածքում։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։

1994 — Ստեփանակերտ քաղաքի մոտ հայկական ուժերի կողմից խփվել է  իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ, զոհվել են 19 ուղևորները և անձնակազմի 13 անդամները։

1995 — Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։

1997 - վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։    

2004 - նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին: 

2011 - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում: Հանրահավաքի բազմահազար մասնակիցները հրապարակը վերանվաճելու կոչից հետո երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:

2015 - Երևանում կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

2016 - Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասցեին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․45 — տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև Մունդի մոտ, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, որն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։

180 - վախճանվել է Հռոմեական կայսրության կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։

461 — վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։

624 — Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։

1521 — Ֆերնան Մագելանի արշավախումբը ափ իջնելով Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։

1524 — ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։

1628 — ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։

1782 — վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։

1825 — Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։

1834 — ծնվել է գերմանացի ինժեներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։

1856 — ծնվել է ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելը։

1932 — Ֆինլանդիայի կառավարությունը ի նշան չոր օրենքի թեթևացման պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։

1845 — անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։

1861 - ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։

1899 - Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավը ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։

1899 - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:

1930 - ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։

1937 — վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։

1950 - ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։

1959 — Դալայ-Լամա 14-րդը իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։

1959 – վախճանվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1960 — Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։

1963 - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։

1966 — կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։

1973 - բացվել է Լոնդոնի կամուրջը։

2004 — Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել են 34 վանք և աղոթատեղի։

2020 - վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular