ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրքասիրության 50 երանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ հայ հասարակությունը բուռն քննարկում էր դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակմանը: Դերասանը գրել էր. «Վերջապես Ձեր դեմքին խաղաղություն եմ տեսնում, պրն. Ալիև: Խաղաղություն աշխարհին: Այլևս ոչ մի պատերազմ»: Այս մեկնաբանությունն այն աստիճանի է զայրացրել հայ օգտատերերին, որ Ազոյանի Ֆեյսբուքի էջը լցված է հայհոյանքներով: Սակայն սարսափելին այն է, որ այդ արձագանքից հետո, Ազոյանը երկրորդ գրառումը կատարեց՝ փաստացի վերահաստատելով իր մոտեցումը: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե ինչն առհասարակ հայ մարդուն կարող է դրդել նման մտքեր գեներացնելուն, ավելին՝ թշնամի երկրի ղեկավարների գրառումների տակ մեկնաբանություններ թողնելուն: Բայց մի բան պարզ ու հստակ է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների և համախոհների մոտ նման սրացումներ հաճախ են տեղի ունենում: Այս խավի մոտ թրքասիրությունը մի տեսակ խնդիր չի համարվում: Նշենք նաև, որ Հովհաննես Ազոյանը համարվում է Նիկոլի աջակիցներից: Սույն դերասանը Նիկոլից նույնիսկ բացահայտ որևէ պաշտոնի ստացում էր ակնկալում ոչ վաղ անցյալում: Այդուհանդերձ, այս երևույթի խորքն ամբողջությամբ հասկանալու համար հարկ է հիշել նմանատիպ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, այլև համակիրների կողմից:

Օրինակ` Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ պետք է թշնամու հետ առևտուր անել, արտգործնախարարը համարում է, որ այլևս որևէ խոչընդոտ չկա սահմանների բացման համար, կարծես թե դրան Արցախի հարցն էր խանգարում, որ հիմա չկա: Հրապարակ Նիկոլի միտինգներին բերվածներն ասում են, որ Շուշին ադրբեջանական է, որ նախկինում իրենք շատ էլ լավ ապրել են ազերիների հետ կողք-կողքի: Բայց այս իրականության զուգահեռ իրականությունում Ալիևը չի վերադարձնում հայ գերիներին, ուզում է գրավել Սյունիքը, Երևանը համարում է պատմական Ադրբեջանի քաղաքներից, իսկ հայերին քոչվոր ցեղեր, որոնք չգիտես որտեղից եկել ու բնակվում են այս տարածաշրջանում: Չենք խոսում այն մասին, թե թշնամին ոնց է մոռթում կամ գնդակահարում հայերին: Հիմա այս երկու զուգահեռ իրականությունն ունենալով աչքի առաջ, ի՞նչ կարող ենք մտածել: Կարո՞ղ ենք ողջամիտ կասկածներ ունենալ, որ այս թրքասիրության արշավը կազմակերպված է հեռահար նպատակների համար:

Դիցուք՝ տարածքների հանձնման հանրային դիմադրողականությունը թուլացնելու համար: Այսինքն՝ ժողովուրդ ջան, ոչինչ, տանք Սյունիքի գյուղերը, բայց խաղաղություն լինի ու թուրքերի հետ առևտուր անենք: Կարծում եմ նման դեպքերը, որոնք եզակի չեն, որոնց հեղինակները ընդգրկված են ոչ միայն քաղաքական վերնախավում, այլև հասարակության բազմաթիվ հասարակ անդամներ են, ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք են, հետևաբար համապատասխան մարմինները պետք է պարզեն նման տեսակետների ծագումնաբանությունն ու պատճառները: Իհարկե, եթե այդ մարմինները ողջ ժամանակը չծախսեն ֆեյքեր ու սևազգեստ մարդկանց հայտնաբերման զավեշտալի գործերի վրա:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular