ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր սպասվածից շատ կլինեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել, քանի որ մտածած ամեն ինչ իրագործելու համար ժամանակը չի հերիքի: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք և ոչ մի րոպե զուր չեք վատնի:

Անսպասելի հաջողակ կլինեն նրանք, ովքեր ընդհանրապես հաջողության վրա հույս չէին դրել և պատրաստ էին նպատակին հասնելու համար տքնաջան աշխատել: Ձեր խնդիրը նոր իրավիճակում խուճապի չմատնվելն ու պայմաններին համահունչ արագ գործելն է: Շրջապատողները ամեն անգամ ձեր գաղափարներն ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ժամանակի ընթացքում կհասկանան, թե որքան լավն են դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր, ցավոք, հեշտությամբ կտրվեք բացասական հույզերին, տխրության թակարդում կհայտնվեք: Ուրախության առիթներ փնտրեք. դրանք ավելի շատ կլինեն, քան առաջին հայացքից է թվում: Նույնը կարելի է ասել և նոր հնարավորությունների մասին: Դրանցից օգտվելու համար ոչ միայն դիտողունակություն, այլև հնարամտություն է պետք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Ցուլեր անսպասելի նվերներ կստանան, իսկ մյուսներին կուրախացնեն ուշադրության հաճելի նշանները: Բարենպաստ ժամանակ է սիրային հարաբերությունների տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համառություն դրսևորեք: Հենց դրա շնորհիվ դուք հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավոր են անսովոր պատահարներ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Երկվորյակներ պիտանի խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց:

Համախոհներին ուշադիր ընտրեք. այսօր օգնություն առաջարկող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որը ժամանակին ձեր հուսալի համախոհն էր: Կարող եք վերականգնել հարաբերությունները, որոնք դրական հույզեր կպարգևեն: Հավանական են սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, առաջնահերթությունները դնելը: Երբեմն մեկ մի գործ կստանձնեք, մեկ մի ուրիշ բան՝ վտանգ ստեղծելով ոչինչ ավարտին չհասցնել: Բայց հուսահատվելու կարիք չկա: Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան, հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան:

Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր համախոհներ գտնել կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Անսպասելի հանդիպումը կարող է սիրային շարունակություն ստանալ, եթե ժամանակին նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հոգսեր սովորականից շատ կլինեն: Շտապ գործեր կհայտնվեն, բացի այդ, չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ ուրիշները կիսատ են թողել: Դուք գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, ժամանակը զուր չեք վատնի, հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել:

Բայց երբեմն հանգստանալու կարիք էլ կլինի. մի մոռացեք փոքրիկ դադարներ վերցնել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանները փոխելը, կյանքում բազմազանություն մտցնելը: Ձեզ նոր տպավորություններ են պետք. մտածեք, թե ինչը կօգնի ստանալ դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար զբաղմունքների համար: Կարևոր կլինի հնարավորինս շուտ նպատակների և առաջնահերթությունների հարցում կողմնորոշվելը, որպեսզի դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսեք: Համագործակցությունը կարող է երկարատև ընկերական հարաբերությունների սկիզբ դնել, որոնք դրական հույզեր կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այն հարմար է գործարքներ կնքելու համար: Երբ խոսքը վերաբերի ֆինանսներին, ինտուիցիան անսխալ կհուշի ճիշտ որոշումները: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար: Շատերին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Այսօր հազիվ թե այնպիսի խնդիրներ ծագեն, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Աստղերը շատ հարցերում կաջակցեն ձեզ, այնպես որ՝ արժե կարևոր գործեր ստանձնել: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները: Շատ Կշեռքներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, արժե հետևել դրանց:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կարող եք քննարկել ծրագրերն ու բոլորի համար կարևոր գործերը: Տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, երբեմն չեք կարողանա խուսափել նկատողություններից: Աշխատեք ձեզ ավելի բարեհամբույր պահել: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ նախընտրել եք հարթել սուր անկյունները:

Կլինեն նաև հաճելի պահեր: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տարաձայնությունների ու վեճերի վրա զարմանալ պետք չէ: Շրջապատողներն ամեն անգամ չեն կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու առաջարկները: Նախկինում ձեզ իրենց աջակցությունը խոստացած մարդիկ երբեմն հուսախաբ կանեն: Ստիպված եք լինելու ինքնուրույն անել այն, ինչի մասին հույս ունեիք ուրիշներին խնդրել: Հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, և օրվա վերջում ամենայն հավանականությամբ հրաշալի արդյունքների կհասնեք:

Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Չեն բացառվում դրամական մուտքերը և շահավետ գործարքները: Որոշ Աղեղնավորներ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ է: Հենց այդ հատվածի համար կարելի է ծրագրել պատասխանատու հանդիպումներն ու կարևոր գործերը: Դուք հեշտությամբ սկսածն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ նպատակներին հասնելու համար ավելի մեծ հաստատակամության կարիք կլինի:

Հավանական են ձգձգումներ գործերում: Երբեմն դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ուրիշ մարդկանց հետ համագործակցության կարիք կլինի: Դուք ոչ բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Պրովոկացիաներին մի տրվեք և աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Դա բոլորին զինաթափ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբն այնքան հասարակ չի լինի, որքան հնարավոր է՝ կուզենայիք: Հավանական են անսպասելի իրադարձություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով մտադիր էիք զբաղվել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները մեծ ուրախություն չեն բերում: Լավ նորությունն այն կլինի, որ բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Վճռականությունը, որով կանցնեք ամենահամարձակ ծրագրերի իրագործմանը, կմեծացնի հաջողության հասնելու շանսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Կթվա, թե շրջապատողները հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ, հանում են հավասարակշռությունից: Բարեբախտաբար խոսքը լուրջ տարաձայնությունների մասին չի լինի, այլ դատարկ բաների: Ավելի ուշ անպայման փոխզիջման կհասնեք, իսկ հիմա աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել և հիմար բաների պատճառով չվշտանալ:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ անձնական հարաբերություններին: Բոլոր դեպքերում կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular