ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնալուծված տղամարդու ամենաանկեղծ խոստովանությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամուսնալուծված տղամարդը գրել է 20 խորհուրդ նրանց համար, ովքեր դեռ ամուսնացած են:  Համացանցում հայտնվել է վերջերս ամուսնալուծված Ջերալդ Ռոջերսի հուշատետրը, որտեղ նա անկեղծ խոսում է իր թույլ տված 20 սխալների մասին:

Այժմ նա կարծում է՝ որքան էլ բարդ լինեն հարաբերություններն ընտանիքում, դրանք արժեն, որ իրենց համար պայքարեք:

1. Երբեք մի դադարեք հոգ տանել նրա մասին: Երբեք մի դադարեք ծանոթանալ:

Իմ ամենամեծ սխալն այն էր, որ նրան ընդունում էի՝ որպես պարտավորություն: Թերևս, երբ նրան խնդրում էիք՝ ամուսնանալ ձեզ հետ, համոզված էիք, որ միշտ պայքարելու եք նրա սրտի համար, միշտ պաշտպանելու եք նրան: Բայց տարիների ընթացքում այդ խոստումները երևի մոռացվում են:

Ձեր կինը ձեր կյանքի ամենակարևոր ու սուրբ գանձն է: Դուք ինքներդ եք ընտրել նրան ձեզ համար: Երբեք այդ մասին մի մոռացեք: Եվ երբեք մի ծուլացեք պահպանել ձեր սերը:

2. Պաշտպանեք ձեր սիրտը:

Դուք պետք է պաշտպանեք ոչ միայն նրա սիրտը, այլև՝ ձերը: Պահպանեք այն ուրիշ կանանցից ամբողջապես: Սիրեք ձեզ ու մի ընկեք մանրուքների հետևից: Ոչ ոք չպետք է կառավարի ձեր սիրտը, բացի ձեր կնոջից: Իսկ նա, հակառակը, պետք է ձեր սրտի մեջ թափանցի առաջին իսկ ցանկության դեպքում:

3. Սիրահարվեք: Նորից, նորից ու նորից:

Դուք միշտ փոխվում եք: Դուք արդեն նույն մարդը չեք, ով ամուսնացավ: Հինգ տարի անց դուք չեք լինի այն, ինչ այսօր եք: Փոփոխությունները մշտական են, դրա համար դուք պետք է գիտակցաբար ամեն օր  ընտրեք միմյանց հետ կյանքը: Պայքարեք, վաստակեք նրա սերն այնպես, ինչպես ձեր  ծանոթության առաջին շաբաթներին:

4. Նրա մեջ միշտ ամենալավը փնտրեք:

Կենտրոնացրեք ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ սիրում եք նրան, այլ ոչ նրա վրա, որ նյարդայնանում եք նրա ներկայությունից: Միայն այդ դեպքում նրա հանդեպ ձեր սերը կշարունակի աճել: Կենտրոնացեք ձեր կյանքի այն պահերի վրա, երբ դուք ձեզ լիովին սիրված ու երջանիկ  մարդ էիք զգում: Չէ՞ որ դուք նրան հենց այնպես չեք որպես կին ընտրել:

5. Մի փորձեք փոխել նրան: Դա չէ ձեր հանձնարարությունը:

Ձեր հանձնարարությունն ուղղակի նրան սիրելն է: Մի կոտրեք նրան ու մի փորձեք նրա անհատականությունը  ձեզ ենթարկել: Եվ այդ ժամանակ նա ինքը կփոխվի այնպիսի եղանակով, որ դուք նրան էլ ավելի կսիրեք:

6. Ձեր վրա վերցրեք ողջ պատասխանատվությունը:

Ձեր էմոցիաների ամբողջ պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա: Ձեր անձնական երջանկությունը ձեր կնոջ հոգսը չէ: Նա չի կարող ձեզ երջանկացնել, եթե ինքներդ դա չցանկանաք: Դուք եք պատասխանատու նրա համար, որ ընտանիքի բոլոր անդամները լինեն երջանիկ: Եթե դուք կարողանաք դառնալ երջանիկ, երջանիկ կլինի նաև նա ու ձեր ամբողջ ընտանիքը:

7. Երբեք նրան մի մեղադրեք:

Եթե դուք անտրամադիր եք կամ բարկանում եք ձեր կնոջ վրա, ապա դրանք միայն ձեր անձնական էմոցիաներն են ու ձեր ընտրությունը: Ձեր էմոցիաները ձեր պատասխանատվությունն են:

Ձեր կինը պարտավոր չէ բուժել ձեր մանկական տրավմաները: Եթե պետք է՝ դադար տվեք, մենության մեջ մնացեք ու ինքնուրույն վերլուծեք ձեզ: Երբ որ կարգավորեք ձեր էմոցիոնալ դաշտը, միանգամից կզգաք, որ հարաբերություններն ընտանիքում կարգավորվում են:

8. Ձեր կնոջը պարզապես թույլ տվեք ապրել:

Երբ նա վատ տրամադրություն ունի կամ շատ տխուր է, մի փորձեք միանգամից ամեն ինչ փոխել: Նրա դրական տրամադրությունը ձեր հոգսը չէ: Ուղղակի բացատրեք նրան, որ ժամանակ առ ժամանակ բարկանալը, չարանալն ու հուսահատվելը  նորմալ է: Կանայք այնպես են ստեղծված, որ աշխարհը շատ էմոցիոնալ են ընկալում, ու դրա հետ ոչինչ չես կարող անել: Բայց թող նա իմանա, որ միշտ կարող է հենվել ձեզ վրա:

9. Հիմար եղեք:

Ձեզ շատ լուրջ մի դատեք: Ավելի լավ է՝ հաճախ ծիծաղեք և ստիպեք նրան ծիծաղել: Ծիծաղը հեշտացնում է կյանքը:

10. Թափանցեք նրա հոգին ամեն օր:

Իմացեք, թե ինչն է իրականում ստիպում նրան սիրված ու պաշտպանված զգալ: Եթե պետք է՝ կազմեք այն տասը բաների ցուցակը, որոնք նրան կյանքից գոհունակ են դարձնում: Փորձեք ամեն օր նրան ստիպել իրեն թագուհի զգալ:

11. Ներկա եղեք:

Ուշադիր եղեք նրա կյանքի հանդեպ: Եթե նա ինչ-որ բան է պատմում ձեզ, լսեք: Ամեն ինչ արեք, որ երեկոյան նրա հետ ԴԱՏԱՐԿ գլխով շփվեք: Նրան վերաբերվեք այնպես, ասես նա ձեր ամենաթանկ հաճախորդն է:

12. Ընդունեք նրա սեքսուալությունը:

Սեքսին մի վերաբերվեք՝ որպես ուղղակի սթրեսից ազատվելու միջոցի: Սեքսը հնարավորություն է ձեզ համար՝ թափանցել նրա հոգու խորքերը: Թույլ տվեք ձեզ՝ լուծվել նրա քնքշության մեջ: Թող նա իմանա, որ կարող է վստահել ձեզ 100 տոկոսով՝ թե՛ անկողնում, թե՛ կյանքում:

13. Հիմար մի եղեք:

Հիմար մի եղեք, բայց մի վախեցեք երբեմն այդպիսին լինել: Դուք սխալներ կանեք, նա սխալներ կանի, ձեր մեջ տղամարդկություն ունեցեք՝ ընդունել դա, որպեսզի ավելի մեծ սխալ թույլ չտաք: Դուք պարտավոր չեք կատարյալ լինել: Բայց դուք պետք է նրա առաջ հիմար երևաք օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

14. Տվեք նրան անձնական տարածություն:

Նրան ազատ ժամանակ տվեք: Թույլ տվեք հանդիպել ընկերուհիների հետ և ունենալ հոբբի: Հնարավորություն տվեք նրան՝ սնուցել հոգին էներգիայով: Նրան հանգստի հնարավորություն տվեք, քանի որ նա ունի հանգստի կարիք ձեզնից ոչ քիչ:

15. Եղեք խոցելի:

Պատրաստ եղեք նրա հետ կիսվել ձեր վախերով ու զգացմունքներով: Ընդունեք ձեր սխալները: Ներողություն խնդրեք:

16. Լիովին անկեղծ եղեք նրա առաջ:

Եթե ուզում եք, որ ձեր միջև վստահություն լինի, պատրաստ եղեք նրա հետ կիսվել այն գաղտնիքներով, որոնցով երբեք ոչ ոքի հետ չեք կիսվել: Դրա համար տղամարդկություն է պետք: Բայց այն բանից հետո, երբ դուք նրա առաջ ամբողջությամբ կբացեք ձեր սիրտը, ձեր միջև իսկական սեր կսկսվի: Դիմակ կրեք ինչքան հնարավոր է՝ երկար, բայց հանեք այն, երբ վերադառնում եք տուն:

17. Երբեք մի դադարեք միասին զարգանալ-աճել:

Կանգնած ճահիճը մալարիայի օջախ է, իսկ արագահոս առուն միշտ թարմ է ու զով: Եթե դուք դադարեք աշխատել ձեր հարաբերությունների վրա, նրանք անխուսափելիորեն կհանգչեն: Գտեք ընդհանուր նպատակներ ու երազանքներ, կազմեք ընդհանուր պլաններ և միասին աշխատեք դրանց իրականացման համար:

18. Մի անհանգստացեք փողի մասին:

Փողը ռեսուրս է, որը պետք է ղեկավարեք միասին՝ որպես ընդհանուր թիմ: Այն երբեք չի օգնում, եթե վախենում եք օգտագործել այն: Սովորեք վստահել ձեր զուգընկերոջը:

19. Մոռացեք:

Ներեք արագ ու երբեք մի հիշեք հին դառնությունները: Կենտրոնացեք ապագայի  վրա և թույլ մի տվեք անցյալին խառնել ձեր պլանները: Թույլ մի տվեք ձեր հին պատմությանը ձեզ գերի վերցնել: Հիշեք հին սխալները, բայց միայն՝  նորից չգործելու համար:

20. Միշտ սերն ընտրեք:

Վերջիվերջո, այս խորհուրդը կարող է միակը լինել: Օգտագործեք այն՝ որպես ձեր կյանքի հիմնական սկզբունք, որի շնորհիվ կարելի է փոխել ամեն ինչ: Եթե դուք ընտրեք սերը, ապա ոչինչ չի կարող վտանգել ձեր ամուսնությունը: Սերը միշտ կտանի ու կդիմանա: Ամուսնությունը «և երկար ու երջանիկ ապրեցին» չէ, այլ՝ աշխատանք է:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular