Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա. Արա Աբրահամյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵս կերազեի շատ լեզուներ իմանալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում, որ նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը պետք է դառնա պետական երկրորդ լեզու:
«Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»,- նշեց Արա Աբրահամյանը:
Նա ասաց, որ չգիտի՝ թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը: