ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նպատակադրված չէ խաղաղություն կառուցելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ եթե դիտարկենք մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի՝ միաժամանակ շեշտելով, որ ամեն դեպքում այս պահին նման հարց բարձրացնելու կամ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն և տագնապ հաղորդելու կարիք չկա։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

—Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ ի՞նչ է նշանակում փոխնախարարի այս հայտարարությունը։

— Անկեղծ ասած ես չեմ զբաղվում Հայաստանի ներքաղաքական դաշտով և պաշտոնյաների հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա իրենց կարծիքն է և ես միայն իմ սեփական դիտարկումներն եմ ներկայացնում։

—Ադրբեջանում սկսված զորավարժությունների համատեքստում ի՞նչ վտանգներ կարող են լինել:

— Իրականում դա շատ ընդանրական հարց է և կոնկրետ այս զորավարժության դեպքում անմիջական վտանգ կարող է և չլինել։ Դա շատ հարաբերական հարց է և կախված է տարբեր գործոններից։ Ընդհանուր առմամբ ինչ վերաբերում է իրենց քաղաքականությանը, իհարկե, վտանգավոր քաղաքականություն է, այսինքն պարզ ցույց են տալիս, որ իրենց ագրեսիվ քաղաքականությունը ապագային միտված շարունակելու են։ Դա իհարկե կարող է իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգ պարունակել ապագայում, եթե այդ գործոնները ևս նման կերպ դասավորվեն։ Բայց դա չի նշանակում,  եթե զորավարժություն են անում, վաղը նորից պատերազմ է լինելու, չի էլ բացառում, որ ապագայում, մի քանի տարուց կարող է էսկալացիա լինել, որովհետև իրենց քաղաքականությունը դա է սպասարկում։

—Ձեր կարծիքով պատերազմից հետո ի՞նչ-որ աշխատանքներ տարվում են բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

— Կարծում եմ տարվում եմ, որոշակի բաներ տեսել եմ որ տարվում են, բայց ներքին ինֆորմացիա չունեմ, որ կարողանամ հստակ պատասխանել ձեր հարցին։

—ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն ու Երևանն սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հարցերը, ինչը շրջադարձային կետ կարող է դառնալ տարածաշրջանում իրավիճակի համար։ Ալիևը ի՞նչ է ուզում ասել իր այս հայտարարությամբ, երբ մի քանի օր առաջ խոսում էր Զանգեզուրից և Կապանից, Սևանին և Երևանից` համարելով ադրբեջանական պատմական տարածքներ ,այս դեպքում նա տարածքային ինչ անվտանգության մասին է խոսում։

— Չեմ կարող ասել, թե Ալիևը ինչ է ուզում ասել, երևի ուզում է ասել այն, ինչ որ ասում է։ Այն, որ քննարկումներ տրանսպորտային ուղիների վերաբերյալ սկսվել են, դա գաղտնիք չէ, համապատասխան աշխատանքային խումբը ձևավորված է վարչապետերի մակարդակում և Մոսկվայում արդեն մի քանի հանդիպում տեղի է ունեցել, այդ թվում նաև ենթափորձագիտական խմբեր ևս ձևավորված են, բայց որքան տեղյակ եմ առայժմ ինչ-որ էական առաջընթաց կամ հստակ ամրագրված քայլերի հաջորդականություն չկա, այսինքն դեռևս քննարկումները ընթացքի մեջ են։ Ինչ վերաբերում է Ալիևի Զանգեզուրի կամ Սյունիքի վերաբերյալ առհասարակ իր հայտարարություններին, ապա սա կրկին պետք է դիտարկել վերը նշածիս ենթատեքստում, որ Ադրբեջանը թե գործողությունների, թե հայտարարությունների մակարդակում ցույց է տալիս, որ ինքը նպատակադրված չէ խաղաղություն կառուցելու, այլ մտադիր է և շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։ Հետևաբար դա ի գիտություն պետք է ընդունի Հայաստանի Հանրապետությունը իր սեփական անվտանգային քաղաքականությունը և հետագա քայլերը մշակելու հարցում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular