Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-12 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով: 
Երևան քաղաքում՝ Մարտի 16-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, 17-18-ը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 