ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ով հիվանդացածները բողոքում են «ուղեղային մշուշից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rambler.ru-ն գրում է, որ ըստ մայրաքաղաքային Ալեքսեևի անվան Հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կոստյուկի COVID-19-ով հիվանդացածները բողոքում են «ուղեղային մշուշից» և նրանց վիճակը բնութագրվում է, որպես տագնապային, լինում են քնի խանգարումներ և դեպրեսիվ վիճակներ: Կոստյուկը շեշտել է, որ «ուղեղի մշուշը» ծագում է վարակի վերջում: Բուն այդ տերմինը, նրա խոսքով, ընդունվել է հիմնվելով այն նկարագրությունների վրա, որոնցով բժիշկների հետ կիսվում են վերականգնվող հիվանդները: Հոգեբուժարանի գլխավոր բժիշկը բացատրել է, որ մարդիկ բողոքում են ճանաչողական խանգարումներից, անքնությունից և հուզական անկայունությունից: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ մի շարք դեպքերում կարող է խոսք լինել «ոչ կովիդային» խանգարումների մասին, որոնք առաջանում են, օրինակ, տեղեկատվության գերհագեցումից:
 
Ավելի վաղ, Rambler-ը հայտնել էր կորոնավիրուսային վարակի ոչ տիպիկ ախտանիշների մասին: Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ Նատալի Լամբերտը ասել է, որ COVID-19 հիվանդներըի մոտ լինում են այնպիսի հիվանդության նշաններ, որոնք չկան պաշտոնական ցուցակներում: Օրինակ՝ մարդիկ բողոքում են անքնությունից, ոտքերի այրումից, մազերի կորստից, հիշողության բացթողումներից, մաշկի ցաներից, սրտի հետ կապված խնդիրներից և դեմքի ու մարմնի թմրությունից: Հիվանդները հայտնում են, որ այդ ախտանիշներն արտահայտվում են բուժվելուց ամիսներ անց: Լամբերտը համոզմունք է հայտնել, որ COVID-19-ի երկարաժամկետ հետևանքների հարցը պետք է ուշադիր ուսումնասիրվի, քանի որ դա դժվար թե սթրեսի հետևանք լինի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular