ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց այն էլ կաթվածահար պետական համակարգը հիմա ավելի ծանր վիճակում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառավարման ողջ համակարգում նկատելի բունտ է հասունանում։ Բանն այն է, որ, մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն, պետծառայողները տարբեր պատճառաբանություններով սկսել են չներկայանալ աշխատանքի. ի դեպ, ամենահաճախ հանդիպողը վատառողջ լինելու «գործոնն» է։ Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների, կառավարման համակարգում կան բաժիններ, որտեղ տևական ժամանակ է, ինչ աշխատանքի են ներկայանում միայն բաժնի պետերը, որոնք առանց աշխատողների որևէ էական աշխատանք փաստացի չեն կարող իրականացնել։ Առանց այն էլ կաթվածահար պետական համակարգը հիմա ավելի ծանր վիճակում է, քանզի շատ գերատեսչություններում պարզապես հնարավոր չէ որևէ գործ անել, քանի որ... գործ անող չկա:

Թերթի հետ զրույցում նախարարություններից մեկի աշխատակիցը, ով նույնպես չի ներկայանում աշխատանքի, ասել է, որ հոգնել են վերադասների կողմից տրվող անհասկանալի ու ապօրինի հանձնարարականները կատարելուց: Մյուս կողմից՝ իրենք ևս վստահ են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, քանի որ երկիրը հասցրել են կոլապսի: Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հավելեց, որ մարդիկ չեն կարող բացահայտ ասել այդ ամենի մասին ճնշումներից խուսափելու և աշխատանքից չզրկվելու համար։ Ի դեպ, կան նաև տեղեկություններ, որ պետական գերատեսչությունների զգալի թվով աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել թե նշյալ հանգամանքներից ելնելով, թե՛ կապված Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մասնակցելու ստիպողականության հետ, սակայն շատերի դիմումները չեն մակագրվել, և նրանց խնդրել են առայժմ շարունակել աշխատանքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular