ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարազատ 2 եղբայր Հերացիում ԴՆԹ թեստ են հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար․ ստացել են 2 տարբեր պատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։

Անհետ կորած տղաներից մեկի մայրը 168.amի հետ զրույցում դեռ շաբաթներ առաջ էր կոնկրետ օրինակներով խոսել ԴՆԹ թեստերի կեղծման մասին։ Այսօր այդ օրինակներին ևս մեկն է ավելացել․

«Մեր խմբի տղերքից 2 հարազատ ախպեր իրենց անհետ կորած ախպոր համար արյուն են հանձնել, բայց Հերացիում չգիտեն, որ ախպերներ են ու նույն մարդու համար են արյուն հանձնում։ Մի ախպոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից՝ ոտքի հատված, մյուս ախպորը եկել է Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ, մի ոտքը մյուսից 137 կիլոմետր հեռավորության վրա է հայտնվե՞լ։ ԱԱԾ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ մենք այդ տղայի ծնողների հետ հանդիպեցինք, հասկացանք, որ շփոթմունք է տեղի ունեցել, էլ չասեցի՝ էդ երեխեքը նախ՝ ծնող չունեն, ախպերներն են, նրանք էլ իմ դիմաց կանգնած են, ասաց՝ ոչ մի նման բան չկա»։

Անհետ կորած տղաներից մեկի մոր խոսքով՝ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա, սակայն նրանք հրաժարվել են այդ մասունքներից, կասկածում են ստացված տվյալների վրա․

«Այսօր ուզում ենք հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչ Ռ․ Վ․-ի հետ, որ այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանանք։ Պետք է սպասենք, մինչև բոլոր մասունքները դուրս գա, ես անգամ պետք է դուրս տանեմ այդ մասունքները, որպեսզի նորից ԴՆԹ անեմ, ու ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե շփոթմունք եղավ՝ ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, կտրորեմ առողջապահության ոլորտի տվյալ ներկայացուցիչներին»։

Քաղաքացին նշեց, որ որպես բողոքի նշան՝ որոշել էին այսօր փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա այսօր չեն անի։

Նշենք, որ նախորդ հրապարակման ժամանակ, երբ քաղաքացին հստակ օրինակներ էր բերել, որ ԴՆԹ-ի պատասխանները «կեղծում» են, 168.amը դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ ստանալու համար, սակայն մեզ պատասխանել էին, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:

«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ի դեպ՝ ծնողի թույլտվությամբ իր հեռախոսահամարը փոխանցել էինք Առողջապահության նախարարության ներկայացուցչին, որպեսզի կապ հաստատեին նրա հետ և իրենց ասած կոնկրետությունը ստանային, սակայն, ինչպես մեր զրուցակիցը հայտնեց, 3 շաբաթ է անցել, բայց իրեն որևէ մեկն այդ խնդրի վերաբերյալ չի զանգահարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան) ՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:

Դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, նույն զորամասից է եղել, նա ևս մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել շրջափակման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular