ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի հետևանքով է առաջանում բերանի տհաճ հոտը և ինչպես պայքարել դրա դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հալիտոզը տհաճ խնդիր է, որի հետ բախվում են շատ մարդիկ: Նման խնդրով տառապող մարդիկ աշխատում են ազատվել այդ խնդիրից մաստակի  կամ թարմացնող ցողացրի օգնությամբ: Սակայն նման մոտեցումը միայն քողարկում է տհաճ հոտը:

Ցանկացած մարդու մոտ հալիտոզն ունենում է առաջացման պատճառ, որը անհրաժեշտ է հայտնաբերել: Ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել: Իսկ այդ պատճառներից ամենատարածվածը հանդիսանում է խմելու ռեժիմի խախտումը: Որքան քիչ  է մարդը հեղուկ օգտագործում, այնքան ավելի քիչ է բերանում արտազատվում լորձ և այդքան ավելի ակտիվ են զարգանում բակտերիաները, որոնք էլ և հանդիսանում են  տհաճ հոտի առաջացման  պատճառ:

Սակայն երբեմն այդ խնդիրը կարող է առաջանալ բերանի խոռոչի պարզ հիգիենիկ կանոնների խախտման դեպքում, օրինակ, ատամների արանքում խցանված սնունդը ևս կարող է հանգեցել բակտերիաների աճի: Ծխելը, ժամանակակից դիետանորով չափազանց շատ տարվելը(օրինակ սպիտակուցային), սննդակարգի կալորիականության խիստ սահմանափակումը, ինչպես նաև սոխի ու սխտորի նկատմաբ  հակվածությունը չեն նպաստում  թարմ շանչառության առաջացմանը:


Սակայն հաճախակի բերանի հոտը կարող է վկայել ստամոքսի, լյարդի, աղիների, թոքերի ու ԼՕՌ-օրգանների  հիվանդությունների  մասին։ Այդ պատճառով,  հալիտոզի դեպքում խորհուրդ  է տրվում դիմել բժշկի ու անցնել հետազոտություն:

Բերանի տհաճ հոտը կարող է  առաջանալ նաև կարիեսի, պերիօդոնտիտի ու ատամնաքարերի  հետևանքով: Իսկ ատամնային պրոթեզների առկայության դեպքում հարկավոր է  շատ ուշադիր լինել բերանի խոռոչի հիգիենայի նկատմաբ և հարկավոր է  երբեմն օգտվել ատամնային պրոթեզների մասնագիտական մաքրումից: Հակառակ դեպքում հնարավոր է  առաջանան տհաճ հետևանքներ: Մասնագետները նշում են, որ այսօր լայնորեն վաճառվում են հատուկ ատամի մածուկներ ու ողողելու համար անհրաժեշտ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել հալիտոզի դեմ:

Նման միջոցները պարունակում են նյութեր, որոնք ճնշում են բերանի խոռոչում պաթոգեն միկրոֆլորայի աճն ու կանխում են տհաճ հոտի առաջացումը, որոնք, ըստ էության, հանդիսանում են այդ բակտերիաների կենսագործունեության արդյունք:

Ընդհանուր առմաբ մասնագետները խորհուրդ են տալիս խմել  շատ ջուր(օրական 2-2.5 լիտր ջուր) և օգտվել ատամի թելից: Այն օգնում է ազատվել սննդի մնացորդներից ու թույլ
չի տալիս բակտերիաներին շատ արագ զարգանալ:  Հարկավոր չէ մոռանալ նաև լեզվի մասին, որը անհրաժեշտ է կանոնավոր  մաքրել հատուկ սկրաբի օգնությամբ(խոզանակը հարմար չէ):

Խնձորը, նարինջն ու նեխուրը օգնում են պայքարել տհաճ հոտի դեմ:

Ամեն օր, կես րոպե կամ մի փոքր ավելի  երկար ժամանկով խորհուրդ է  տրվում ողողել բերանը հատուկ հեղուկներով: Ողողումից հետո, կես ժամ չի կարելի սնունդ ընդունել:

Մաստակի փոխարեն ցանկալի է ծամել բնական որևէ բան, օրինակ, կանաչեղեն կամ անգամ համեմունքներ: Դրանք նպաստում են լորձի արտազատմանն ու պայքարում են  հոտի պատճառի դեմ և ոչ թե քողարկում են այն:

Խոտաբույսերով թուրմերը(երիցուկի թեյ, որը նաև օժտված  է հակաբորբոքային ազդեցությամբ)նպաստում է հոտի վերացմանը: Մի անտեսեք նախաճաշն ու առավոտյան կերեք շիլա, քանի որ այն, ըստ մասնագետների, հիանալի օգնում է լորձարտադրությանը:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարբերաբար տրորել լնդերն ու ատամները։ Ավելի արագ արդյունքի համար կարելի է բերանը ողողել ջրով,  խմել 1 բաժակ թունդ թեյ կամ ծամել սուրճի հատիկներ:

Աղբյուրը՝ med2.ru
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular