ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան կրճատվի ՄԻՊ-ի մանդատի հնարավորությունը, այնքան մենք ունենալու ենք տարբեր պետական մարմիններում մարդու իրավունքների չարաշահումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման կրճատման մասին օրինագիծը, օմբուդսմենի խոսքով, անկախությունից զրկելու նախագիծ է և հակասահմանադրական է։ Ֆինանսական անկախությունից զրկելու դեպքում ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, իշխանության կողմից միտում տեսնո՞ւմ եք ՄԻՊ անկախությունը սահմանափակելու։

— Իրականում ՄԻՊ-ի գրասենյակը որպես այդպիսին 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո ստացել է որոշակի անկախության երաշխիքներ և քանի որ սահմանադրությամբ ևս  ամրագրվել է ՄԻՊ-ի մասին օրենքի փոփոխություն է կատարվել, օրենքը նաև դարձել է սահմանադրական օրենք։ Ըստ այդմ ունի որոշակի անկախության լրջագույն երաշխիքներ, որոնք հենց այդ սահմանադրական  օրենքով են ամրագրված և երաշխավորում են ՄԻՊ-ի անկախությունը, ինչպես նաև գործունեության ընդլայնման երաշխիքներ են տալիս  և մենք այս տարիների ընթացքում տեսանք նաև, որ ՄԻՊ-ի գրասենյակը բավականին ընդլայնել է իր ոլորտայնությունը և ընդգրկում է տարբեր ոլորտների և հատկապես պատերազմի ժամանակ  այն եզակի ինստիտուտներից մեկն էր, եթե ոչ միակը, որը շատ էֆեկտիվորեն աշխատում էր, և  գրանցում էր բոլոր  մարդու իրավունքների խախտումները, որոնք նաև հիմք կդառնան  և դարձել են, որ հետագայում  մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային ատյաններում   այդ դեպքերը ներկայացնելու համար։  Ինչ վերաբերում է  այս նախագծին, ես ինքս  արդեն հայտնել եմ իմ մտահոգությունը և շարունակում եմ հայտնել, որ նման կառույցի վերաբերյալ  որոշումներում  գործադիրը շատ զգույշ պետք է լինի, որովհետև սա այն կառույցն է, որը ազգային մեխանիզմն է՝ մարդու իրավունքն է պաշտպանում և որքան պաշտպանված է մարդու իրավունքը երկրում, այնքան այդ երկիրը կարող է համարվել  ժողովրդավարական,  ՄԻՊ-ի տեսանկյունից բարձր որակի էֆեկտիվության և մարդակենտրոն երկիր և եթե մենք ՄԻՊ-ի գրասենյակը ամրացնելու փոխարեն թուլացնում ենք, մենք կասկածի տակ ենք դնում  մարդու իրավունքների պաշտպանվածությունը  երկրում և վերահսկելիությունը  այդ պաշտպանվածության տեսանկյունից, որովհետև ՄԻՊ-ի մանդատը հենց  իշխանություն ունեցող` կառավարություն, ԱԺ, ոստիկանություն և բոլոր այն պետական մարմինների և քաղաքացիների միջև հարաբերությունների վերաբերյալ  դիտարկումներն են, որոնք  անհրաժեշտ են մեր երկրի զարգանալու համար։ Ուստի որքան կրճատվի այդ մանդատի հնարավորությունը, այնքան մենք ունենալու ենք  տարբեր պետական մարմիններում  մարդու իրավունքների չարաշահումներ և անվերահսկելիության մթնոլորտ, որքան էլ փորձենք  հասարակական կազմակերպությունների միջոցով  դա անել, մանդատ չկա, որի շրջանակներում  միայն ՄԻՊ-ը կարող է գործել  և ՄԻՊ-ի հնարավորությունները շատ ավելի լայն են  քան ցանկացած հասարակական  կազմակերպության  ազգային մեխանիզմի պատվիրակների պաշտպանության  տեսանկյունից սա  անփոխարինելի կառույց է  և հնարավորինս պետք է աջակցել  կառույցի ընդլայնմանը, ամրապնդմանը և կայացմանը։

Եթե նախագիծը կյանքի կոչվի և ՄԻՊ-ը դիմի ՍԴ, ի՞նչ իրավիճակ կստեղծվի։

— Իրականում, ցավոք սրտի ՍԴ-ի շուրջ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որը այժմ, հատկապես ինձ համար բոլորովին հուսալի կառույցի տպավորություն չի թողնում, որովհետև ՍԴ-ի վերաբերյալ  տարբեր գործընթացներ  կան, սկզբից  փորձ արվեց դա լուծել  հանրաքվեի միջոցով, որը համավարակի պատճառով  ընդհատվեց, ապա այդ թնջուկը փորձեց լուծել օրենսդիրը իր քվեարկությամբ, որը ես ոչ արժանահավատ և  նույնիսկ հակասահմանադրական եմ համարում, ուստի այդ կառույցը, որը ձևավորվել է այժմ, համենայն դեպս ինձ  որևէ վստահություն չի  ներշնչում, որ ես կարողանամ վստահեցնել, որ  ցանկացած վեճ, որը  առկա է սահմանադրական իրավունքի տիրույթում  իր արժանի և նաև  մեր կողմից վստահելի լուծումը կստանա այսօրվա սահմանադրական դատարանի կազմով և  այսօրվա ՍԴ-ում։ 

ՄԻՊ-ը որքանո՞վ է արդյունավետ աշխատում հետպատերազմյան Հայաստանում։

— Իրականում ՄԻՊ-ի գրասենյակը  տարեցտարի ընդլայնում է իր գործունեության  սահմանները և մենք ևս որպես հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ կամ  իրավապաշտպաններ բավականին համագործակցում ենք ՄԻՊ գրասենյակի հետ տարբեր  տիրույթներում՝ թե փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության, թե  կանանց իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի և հետպատերազմյան շրջանում ՄԻՊ-ի  գործունեությանը, ապա  պետական կառույցներից կարելի է ասել, ամենաէֆեկտիվն է  և ամենաարագ արձագանքողը։ Ես նաև առիթ եմ ունեցել առնչվել  ՄԻՊ-ի աշխատանքին  ակցիաների ժամանակ  ակտիվիստների, տարբեր այլ միջոցների հետ կապված  երբ ակտիվիստները ահազանգել են  թեժ գծերին և ՄԻՊ-ի գրասենյակը առաջինն է, որ արագորեն արձագանքում է, հայտնվում է  այն ոստիկանական բաժանմունքներում, որտեղ  ակտիվիստներին բերման են ենթարկում  և իր իրավական գնահատականներն է տալիս  տարբեր մարմինների, այդ թվում նաև  ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular