ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը. Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է իր տեսակետը արտահերթ ընտրությունների մասին:

Նա, մասնավորապես, նշել է.

Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները.

Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը

Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից:

Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը

Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:

Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ:

Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան:

Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ)

Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով):

Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում:

Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր):

Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.

•         իշխանական լծակներ,

•         ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական,

•         և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը:

Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:

Նման պայմաններում միամտություն է  կարծել, որ ընդդիմադիր, հայրենիքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան:

Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը:

Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների.

•         կվերարտադրվի նույն իշխանությունը,

•         Հայաստանը կշարունակի մնալ արտաքին ազդեցության տակ,

•         կլեգիտիմացվեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետևանքով և շարունակում ենք ունենալ:

Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը:

Հետևաբար ի՞նչ է պետք անել:

Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular