Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ անձինք Երևանի 2800-ամյակի այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։
«Հաղորդումը ստացել ենք մարտի 14-ին։ Հայտնի է, որ նույն օրը` 13։40-ից 14։10-ի սահմանում գողացել են տղայի արձանն ու շինհրապարակի գործիքները»,– ասացին ոստիկանությունից։
Այժմ նյութեր են պատրաստում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։