ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին. Տ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարող էր ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ այդ մոտեցման, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդվի», բայց չուզեցան կամ չարեցին։

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանն ու իշխանության ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։

Այլ բան է, որ մինչև Փաշինյանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելունն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվել, ինչը չարվեց վերջին պատերազմում։

Եթե Փաշինյանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցյալ «զոհ» էր, ապա նա կարող էր պաշտոնավարումը ստանձնելուց 6 ամիս հետո, մեկ տարի հետո հեռանալ ու պետության ղեկը հանձնել նրան, ով կկարողանար ծանր իրավիճակներից արժանապատիվ ելքով դուրս գալ։

Երկրորդ, Ադրբեջանի հետպատերազմյան փուլի պահվածքն արդեն իսկ ցույց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան հանձնելով պարտիան ավարտվելու երաշխիք չկար։

Բանակցությունների բարդություններից մեկը դա էր։

Այս պատերազմում Ադրբեջանը ստացավ շուրջ 10 շրջան, ավելին քան բանակցվում էր վերջին տասնամյակներում, սակայն չի կանգնում և պահանջում է ավելին, ես կասեի՝ առավելագույնը։

Եթե խնդիրը բանակցություններով այդքան հեշտ լիներ լուծելը, ապա դա կլուծվեր ավելի վաղ և սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցվի։

Այնպես որ, մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած արժանահավատ չէ։ Ադրբեջանն էլ ամեն ինչ թողած սպասում էր, թե ում գլխին է՞ ջարդվելու։

Ադրբեջանը մասշտաբային գործողության գնալու համար լավագույն պահը ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն էր։

Տապալումների գործընթացը բոլոր ուղղություններով երկիրը պատերազմի շեմին կանգնեցրեց, իսկ դրա առաջին մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular