ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կառավարության ձեռագիրը շարունակում է մնալ նույնը, պետական բյուջեից կրթության վրա հատկացումների նվազեցումը բերելու է աղետալի հետևանքների. Ատոմ Մխիթարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթության մասին օրենքի նախագծում ամրագրված էր այն դրույթն, որ յուրաքանչյուր տարի բնագավառին հատկացնող ֆինանսական միջոցները պակաս չպետք է լինեին, քան հատկացված է եղել նախորդ տարվա բյուջեով, իսկ օրենքի փոփոխությունը բերելու է նրան, որ Կառավարությունը ինքնագլուխ, ինքնակամ որոշումներ կարող է կայացնել և պակասեցնել գումարները, փաստորեն այդպես էլ արվում է. Tert.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կարտարելու մասին նախագծին հավանություն տալ, նախագծի հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Փոփոխության համաձայն՝ գործադիրն ուժը կորցրած է համարել 1999 թվականի այն որոշումն, ըստ որի «Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

«Այս կառավարության ձեռագիրը շարունակվում է մնալ նույնն, արդեն օրենքի մակարդակում փորձ է արվում օրենքի այդ դրույթը չեղարկել և հատկացումները նվազեցնել, դա բերելու է աղետալի հետևանքների: Կրթության վրա ներդրումների պետական բյուջեից հատկացումների նվազեցումը բերելու է էլ ավելի անգրագետ հասարակության ձևավորման, մեր երեխաները չեն կարողանալու պատշաճ մակարդակի կրթություն ստանալ, իսկ հասարակությունը դեգրադացիա է ապրելու»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ կրթական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն առանց այդ էլ քիչ էին և այս որոշմամբ կրթական հաստատություններին գույք ձեռք բերելու լաբորատոր պայմաններ ապահովելու խնդիր է լառաջանալու. «Շատ է խոսվում ՍՏԵՄ առարկաների կարևորության մասին, մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, և դրանց վրա հատկացումները կրճատվելու է, որովհետև էլ որտեղի՞ց պետք է կրճատումներ արվեն, որը բերելու է հասարակության դեգրադացիային»:

 Հարցին, թե ֆինանսական միջոցների կրճատումը կարո՞ղ է անդրադրադառնալ ուսուցիչների աշխատավարձերի կամ հաստիքների կրճատման վրա, Մխիթարյանն ասաց, որ կարող է անդրադարձ ունենալ, բայց այդ դեպքում, օրենսդրության մեջ այլ փոփոխություններ պետք է արվեն, սակայն կքչանան մնացած հատկացումնները. «Եթե կրթական հաստատություններին հատկացումները քչանա, ստիպված կրթական հաստատությունները պետք է մտածեն ինչպես ավելի սուղ բյուջեում տեղավորվել  և կարող են որոշում կայացնել և հաստիքներին անդրադարձ կատարել»:

Նա նշեց, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է նաև գիտությանը, իսկ դա նշանակում է, որ գիտութունը ևս թերի է ֆինանսավորվելու. «Օրենքի փոփոխությունը նշանակում է պետությունը ձեռքերը լվանում է և կրթությունից և գիտությունից, թողնում է բարձիթողի վիճակում, առանց այն էլ մենք վերջին տարիների ընթացքում  իներցիայով ենք շարժվում և այդ իներցիան չի կարող երկար շարունակվել, և մենք կորցնելու ենք նաև գիտական դպրոցները, որոնք դեռևս Խորհրդային ժամանակներից կարողացել ենք պահել, և երկիրը կվերածվի «բանանային» Հանրապետության:

 Դիտարկմանը, թե Կրթության նախարարը ևս առարկություններ է ներկայացրել օրենքի փոփոխութւյան վերաբերյալ, Մխիթարյանն ասաց.

«Սա մեր կառավարության ներկա իշխանությունների հետևողական քաղաքականության արդյունք է, հասարակությունը և մտավորականութոյունը պետք է ընդվզի, բարձրաձայնի և որոշակի գործողությունների դիմի, սա ազգային պետական մակարդակի կարևորութուն ունի»:

Անդրադառնալով տնօրենների ընդունման կարգի փոփոխություններին՝ Մխիթարյանն ասաց, որ հասարակական ընդվզման արդյունքում է որոշումն ընդունվել ինչն ողջունելի է. «Վերջին շրջանում տնօրենների ընտրության հետ կապված շատ դեպքեր եղան Գյումրիի, Աբովյանի դպրոցներում, իսկ նման փոփոխությունը, կարծում եմ՝ քայլ առաջ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular