ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմաքանդելու հերթը հասավ ՄԻՊ գրասենյակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ երկրում աշխատող միակ պետական կառույցը Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակն է։ ՄԻՊ-ը զբաղվում է գերիների վերադարձի հարցով, սահմանազատման խնդիրների վերհանման հարցով, պարբերաբար տասնյակ բերման ենթարկվածների հարցով, օրենքով այդ մարմնին վերապահված բազմաթիվ այլ գործառույթների իրականացմամբ։ Բայց դա այդպես չպիտի լինի։ Երկրում ոչ մի պետական կառույց չպիտի նորմալ աշխատի, հակառակ դեպքում Նիկոլն ու իր «ուսապարկերն» անմիջապես կպարալիզացնեն այն, կջլատեն, կվարկաբեկեն։ Այսպես եղավ և կա Եկեղեցու, Սահմանադրական Դատարանի, Բանակի, դպրոցների և ԲՈւՀ-երի հետ, հիմա հերթը ՄԻՊ գրասենյակինն է։ Դժվար չէր կռահել, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ինչ-որ մի պահից դառնալու էր իշխանությունների թիրախը, քանի որ ՄԻՊ-ը «ուսապարկ» չէ, չի առաջնորդվում համանման մտահորիզոնով, ունի բարձր IQ, գրագետ է ու աշխատասեր, և ամենակարևորը՝ հասկանում է, որ ՄԻՊ գրասենյակն անկախ մարմին է և չի կարող դառնալ Նիկոլին հպատակ հերթական պետական կառույցը։

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե քայլեր չձեռնարկեր կառույցի գործունեության անկախությունը և բնականոնությունը խաթարելուն։ Դե մարդն էլ որոշել է, որ տնտեսկան ճգնաժամ է և կարելի է ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը նվազեցնել։ Դե, իհարկե, «ուսապարկերը», միջազգային ցուցահանդեսներում բուկլետներով ներկայացող նախարարները, քննիչներին ցուցումներ տվող օգնական-խորհրդականները կապ չունի, թե ինչ վիճակում է երկիրը, պետք է միլիոնավոր դրամներ աշխատավարձ ու պարգևավճար ստանան, իսկ ՄԻՊ գրասենյակի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չկան։ Այս կրկեսը ամբողջական տեսքի կգար, եթե, օրինակ, Հովիկ Աղազարյանին կամ Հայկ Սարգսյանին Նիկոլը նշանակեր Մարդու Իրավունքների Պաշտպան։

Ամփոփենք և արձանագրենք. Հայաստանում այլևս բոլոր պետական ինստիտուտները, մարմինները հարձակման են ենթարկվել Նիկոլի և իր «ուսապարկերի» կողմից։ Հետևանքն այն է, որ Հայաստանը որպես պետություն, օրգանիզմ քայքայված է ու հիմա Նիկոլը զբաղված է մեր պետականության կորստի վերջին մեխերը խփելով։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular